Այն անձիք, ովքեր վարորդական իրավունքի տեսական քննությունը հուլիսի 1-ից կհանձնեն, հնարավոր է գործնական քննությունն արդեն փողոցում հանձնեն: Այս մասին նշված է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում մտցրած փոփոխությունների ծրագրում, որն արդեն ներկայացված է խորհրդարանին։
Նոր օրինագծի համաձայն՝ Վրաստանում վարորդական իրավունք ստանալու քննությունների գործնական մասը կդառնա երկփուլային: Առաջին փուլը (հատուկ մանևր), կանցկացվի փակ քննական հրապարակում, ինչպես և հիմա է իրականացվում, իսկ այն հաջողությամբ հանձնելու դեպքում, երկրորդ փուլը կանցկացվի իրական ճանապարհային երթևեկի պայմաններում` նախապես ընտրված և Ներքին Գործերի Նախարարության կողմից հաստատված ճանապարհներով։
Տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալու համար, քննության երկու փուլի վերածումը պարտավորեցնում է ուրիշ փոփոխությունների ստեղծման։ Ըստ օրինագծի, անձը, որը Ներքին Գործերի Նախարարության ծառայության գործակալության կողմից թույլատվություն կունենա մեքենա վարել գործնական քննության երկրորդ փուլում, նշված քննության ընթացքում իրավունք կունենա վարելու տրանսպորտային միջոցը և կհամարվի վարորդ։
Ուստի, քննության ընթացքում նրա դեմ չեն օգտագործվի ըստ օրենդրության ներկայացված սահմանափակումներն ու արգելքները, որոնք վերաբերում են վարորդական իրավունք չունեցող կամ վարորդական իրավունքը կանգնեցրած/վերցված անձանց։
Առավել մանրամասն «Ճանապարհային երթևեկության մասին» նոր Օրինագծի մասին կարող եք կարդալ այստեղ
Ռիմա Մառանգոզյան