Ուկրաինայի հատուկ ուժերը շենքից ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին :
Նրա բնակարանում այսօր առավոտյան գլխավոր դատախազությունն ու Ուկրաինայի պետական անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարել: Սահակաշվիլին սպառնացել է տանիքից ցատկել, եթե նրան փորձեն ձերբակալել, բայց նրան այնուամենայնիվ ձերբակալել են: Կիևում Սահակաշվիլիի տան մոտ, նրան աջակցելու համար, հավաքվել էին նրա կողմնակիցները:
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով, Օդեսայի շրջանային վարչության նախկին պետ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածով: Այս հոդվածը ենթադրում է աջակցություն քրեական կազմակերպության մասնակիցներին և նրանց հանցավոր գործունեության թաքցնում: Հոդվածով նախատեսվում է 3-5 տարի ազատազրկում:
Այս իրադարձությունների կապակցությամբ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է.
«Ինչպես հայտնի է Վրաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Ուկրաինային Միխայիլ Սակաշվիլիին Վրաստան հանձնելու համար, և Ուկրաինայի համապատասխան գերատեսչությունները պետք է որոշում կայացնեն: Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցող իրադարձություններին, ապա Վրաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի գլխավոր դատախազությունից»: