Նոյեմբերի 28-ին Թբիլիսիում ավարտվեց Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտ` GIPA-ի Վրաստանում ազգային փոքրամասնությունների երիտասարդների շրջանում մուլտիմեդիա հմտությունների զարգացմանը նվիրված տարեկան ծրագիրը:

GIPA-ի ամենամյա փառատոնը` Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի ուսանողների աշխատանքի ամենամյա արդյունքն է, սակայն այս անգամ այն առանձնահատուկ էր, ցույց էր տալիս Նինոծմինդայի, Ախալքալաքի և Մառնեուլիի շրջանի ուսանողների աշխատանքների արդյունքները: GIPA նախագիծը տարածաշրջաններում, որտեղ հիմնականում բնակվում են ազգային փոքրամասնությունները, սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին: Ծրագրին մասնակցել են 15 տարեկանից բարձր երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին լրագրությամբ և վավերագրությամբ, բացելով հնարավորություն ներկայացնելու իրենց կարողություններն ամբողջ աշխարհին:

Տարվա ընթացքում Ջավախքի և Մառնեուլիի տարբեր դպրոցների աշակերտներն ուսումնասիրել են լուսանկարչություն, գրել բլոգեր, նկարահանել տեսահոլովակներ, խմբագրել, և շատ ավելին: Նախքան «GIPA DOC U» փառատոնին վերջնական մասնակցությունը, անցկացվեց երեխաների աշխատանքների ցուցահանդես տարածաշրջաններում և ֆիլմի ցուցադրություն, որտեղ նույնպես պարգևատրվեցին լավագույն աշխատանքները:

«GIPA DOC U» փառատոնը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին Թբիլիսիում GIPA լրատվական լաբորատորիայում: Վաղ առավոտից երեխաները դիտեցին GIPA-ի ուսանողների կողմից նկարահանված ֆիլմերը, հետո նայեցին Ջավախքի և Մառնեուլիի նախագծի շրջանակներում կատարված բոլոր նյութերը:

Հետո կայացավ պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, Կրթության նախարարության ներկայացուցիչները և նախագահի վարչակազմը: Նինո Իվանիշվիլին GIPA-ի դեկանը շնորհակալություն է հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են իրականացնել այս նախագիծը, այդ թվում դոնորներին` ԱՄՆ դեսպանատանը և Կրթության նախարարությանը, որի հովանու ներքո, որոնց շնորհիվ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Մառնեուլիի շրջանների ուսանողները կարողացան մասնակցել թրեյնինգներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել GIPA-ի ուսանողներին Հայաստանից և Ադրբեջանից, ովքեր օգնել են նրանց այդ նախագծի իրականացման հարցում, անելով թարգմանություն և սովորեցնելով այն, ինչ նրանք սովորել են ժամանակին GIPA-ում:

Gipa1

Ծրագրի մենեջեր Նինո Մախվիլաձեն շնորհակալություն հայտնեց գործընկերներին, որոնք աջակցել են GIPA-ին նախագծի իրականացման հարցում և հավաստագիր հանձնեց «ընկերոջը» ախալքալաքցի ձեռնարկատեր Հովիկ Մուրադյանին, Մառնեուլի ռադիոյի տնօրեն Կամիլա Մամեդովային, Նինոծմինդայից գործող ակտիվ հասարակական գործիչ Նարինե Գինոսյանին, Jnews-ի՝ Ջավախքի տեղեկատվական կենտրոնի ամբողջ անձնակազմին և Հայաստանի հետ սահմանակից Սադախլոյի դպրոցի տնօրեն` Սայաթ Խալիլովին:

Gipa2

«GIPA DocU» փառատոնի շրջանակներում մրցույթի հաղթողները ընտրվել են հատուկ ժյուրիի կողմից: Առաջին հատուկ մրցանակը լավագույն մուլտիմեդիա նյութի համար ստացավ «Ինչ կմտածեն մարդիկ» վերնագրով Նինոծմինդայի հեղինակների Կարեն Շախբեկյանի, Սլավիկ Ղարսլյանի, և Լեյլա Եսոյանի աշխատանքը: Երկրորդ հատուկ մրցանակը ստացավ «Ամերիկացի տղան Մառնեուլիում», Մառնեուլից Ռասուլ Ազգարովի մուլտիմեդիա նյութը:

Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ: Երրորդ տեղը զբաղեցրել է Նինոծմինդայի ազգային փոքրամասնությունների արդիական խնդիրների մասին նյութը` «Չիմանալով պետական լեզուն» խորագրով, Նինոծմինդայից` Ռուբեն Սարգսյանին և Մզիսի Խմալաձե:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Նինոծմինդայի շրջանից Անիտա և Լոլիտա Արոսյանների հուզիչ և ուժեղ արտացոլումով նյութը` «Ուճմանա ջուր»:

Մրցույթի հաղթողը Ախալքալաքի շրջանից Արթուր Մոսոյանն էր` «Մահացող Թախչա գյուղ» նյութով:

Gipa3

Բոլոր հաղթողները ստացան մրցանակներ. Ֆոտո և վիդեո խցիկներ, նոութբուքներ, եռոտանի և միկրոֆոն, հեռախոս:

Այդ երեկո GIPA-ն հայտարարեց GIPA-ում բարձրագույն կրթություն ստանալու որոշման մասին, և երկու դիմորդների փոխարեն GIPA-ում անվճար ուսման հնարավորություն ստացան ծրագրի չորս մասնակիցներ, որոնցից երկուսը Մառնեուլի շրջանից, մեկը` Նինոծմինդայի շրջանից և մեկը Ախալքալաքի շրջանից:

GIPA-ի «Աուդիո-վիզուալ արվեստ» ֆակուլտետում սովորելու են` Սեմա Հասանովան և Նամիկ Աբդուլաևը` Մարնեուլիի շրջանից, Վերոնիկա Թումասյանը` Նինոծմինդայի շրջանից և Արթուր Մոսոյանը` Ախալքալաքի շջանից: GIPA-ում սովորել նրանք կկարողանան, 1+4 պետական ծրագրի շրջանակներում, ըստ որի 1 տարի ուսանողը կսովորի վրացերեն և 4 տարի` մասնագիտությունը:

Քրիստինե Մարաբյան