Ախալքալաքում այսօր առավոտյան Սուրբ Խաչ եկեղեցու բակում գտնվող անմեղ զոհերի հուշարձանի մոտ տարբեր հաստատությունների, կազմակերպությունների աշխատակիցներ, դպրոցականներ և բնակիչներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին, մոմեր վառեցին 1988 թ.-ի Երկրաշարժի զոհերի հիշատակին:

7 декаб

«Ամեն տարի դեկտեմբերի 7-ին գալիս եմ եկեղեցի հարգելու զոհերի հիշատակը: Յուրաքանչյուր հայի պարտքն է նրանց հիշել », – ասում է Սամվել Մուրադյանը:

Իրինան ևս միշտ հիշում է 1988-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին:

«Կարևոր չէ, թե դու հայ ես, թե վրացի, բոլորը պետք է գան այստեղ և մոմեր վառեն երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար», – ասաց Իրինան:

7 дек

1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով ավերվեց 11 քաղաք և 58 գյուղ, զոհերի թիվը գերազանցեց 25 հազարը, որից 17 հազարը՝ Գյումրիից էին: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սպիտակ քաղաքում, որտեղ տատանման ուժը կազմել է 10 բալ:

Շուշան Շիրինյան