Խորհրդարանը քննարկում է վարորդների վարչական իրավախախտման մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է նոր տուգանքներ երթևեկության կանոնների խախտման դեպքում:
Վարորդների համար նոր տուգանքների մասին օրինագծի հեղինակներն են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պատգամավորներ Կախա Կուկավան և Գոգա Գուլորդավան:
Նախագիծը ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի մի քանի մասի լրացում:
Նախաձեռնության համաձայն, 50 լարի (20 դոլար) տուգանվելու են ավտոմեքենաների սեփականատերերը, ովքեր մեքենան թողել են փողոցում ավելի քան երեք ամիս:
Տեղափոխող տաքսիներից բացի, BUS LANE գծի վրա երթևեկության կանգնեցումը կամ կայանումը իր հետ նախատեսում է տուգանք 100 լարի չափով ($40):
Հեծանվագծի կամ դրա համար նախատեսված գծի վրա տրանսպորտային միջոցի երթևեկության կանգնեցումը կամ կայանումը կտուգանվի 50 լարի գումարի չափով:
Օրինագիծը նաև ենթադրում է, որ մեքենայի առանց պետհամարանիշի, TEST-համարի կամ տրանզիտային և ներտրանզիտային նշանների կանխամտածված կանգնեցումը կամ ավտոկայանատեղում կայանելը, կտուգանվի 100 լարի գումարի չափով:
Վերոնշյալ բոլոր դեպքերում, սեփականատիրոջ կողմից թողնված մեքենան կտեղափոխվի տուգանման ավտոկայանատեղի: Դրա հետ միասին, եթե պարզվի, որ սեփականատիրոջ մեքենայի համարանիշերը գողացվել են, նա կազատվի տույժից և ավտոկայանատեղի ծառայության և հարակից ծախսերից:
Օրինագիծը արդեն քննարկվել է խորհրդարանի բյուրոյի նիստում, որը դրական խորհրդատվություն է տվել և պարտավորել է համապատասխան հանձնաժողովներին սկսել դրա քննարկումը:
Պետք է նշել, որ ավելի վաղ Վրաստանում նորարարությունները արդեն սկսել են գործել` ուղղված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տույժերի համակարգի խստացմանը:
Այսպիսով, հուլիսի 1-ից երկրում գործում է 100 միավորանոց համակարգը, որը տարեկան կտրվածքով փոխանցվում է Վրաստանի վարորդներին, որոնք կրճատում են տուգանքների գրման դեպքում:
Արդեն այս տարվա նոյեմբերի 1-ից Վրաստանում կգործի նաև ոչ կոնտակտային պարեկության համակարգը: Երկրի ճանապարհների վրա կգործեն շուրջ 3 հազար տեսախցիկներ, որոնք կարձանագերն խախտումները:
Աղբյուրը՝ Новости-Грузия