Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի բոլոր 64 շրջաններում ավարտել է քվեների հաշվարկը: Հնարավոր է 6 շրջաններում լինի քվեարկության երկրորդ փուլ:

ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ 6 շրջաններում հնարավոր է կայանա երկրորդ փուլ:

«Երկրորդ փուլ հնարավոր է կայանա. №29 (Կազբեգի), №35 (Խաշուրի), №36 (Բորժոմի), №60 (Օզուրգեթի), №65 (Մարտվիլի) և №59 (Քութայիսի) շրջաններում: Երբ մենք կունենանք վերջնական արդյունքները, մենք կկարողանանք նշանակել երկրորդ փուլի օրը, որը, ըստ օրենսդրության, պետք է նշանակվեն ընտրություններից հետո, 25-րդ օրը: Այդ վերջնաժամկետը նշված է ԿԸՀ միջոցառումների ժամանակացույցում նոյեմբերի 15-ին, բայց պարտադիր չէ, որ երկրորդ փուլը տեղի ունենա հենց վերջնաժամկետին», – հայտարարել է Թամար Ժվանիան:

Մարտվիլիի, Քութաիսիի և Կազբեգիի շրջաններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության թեկնածուները: Բորժոմիում «Երազանքի» թեկնածուն պայքարելու է «Դաշինքի» թեկնածուի հետ: Երկու շրջաններում` Օզուրգեթի, Խաշուրի, իշխող կուսակցության ներկայացուցիչները պայքարելու են քաղաքապետի տեղի համար անկախ թեկնածուների հետ:

Պետք է նշել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է ընտրությունների երկրորդ փուլ այն վայրերում, որտեղ քաղաքապետի թեկնածուները չեն կարողացել հաղթահարել 50%-ոց բարիերը: Օրենսդրության համաձայն, երկրորդ փուլի վերջնաժամկետն այս տարվա նոյեմբերի 15-ն է:

Շուշան Շիրինյան