Ախալքալաքում իրականացվեց «Իմանալով ավելին, կարող ենք հասնել ավելիին» նախագիծը, ուղղված հաջողակ կանանց միջև հաղորդակցությանը և բարենպաստ միջավայրի ստեղծմանը ոչ ակտիվ կանանց միջև:
Նախագծի շնորհանդեսի ընթացքում տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների շուրջ 15 կանայք քննարկեցին կանանց ակտիվության հիմնախնդիրները տեղեկատվության պակասի, մտածողության և ստեղծված կարծրատիպերի պատճառով առաջացած կանանց պասիվության պատճառը:
Նախագիծն իրականացրել է «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» կազմակերպությունը: Ծրագրի համակարգող Դալի Աղդգոմելաձեն ներկայացրեց նպատակներն ու ակտիվությունները, իրականացված «Եվրամիությունը Վրաստանի համար» և «Վրաստանի բաց հասարակություն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նախագիծն սկսվել է 2017 թ.-ի ապրիլին և ավարտվել հոկտեմբերի 14-ին:
Նախագծի թիմը, գինեկոլոգ Ասյա Գուլիևայի, տարբեր ոլորտների փորձագետների, իրավաբանի հետ հանդիպել է Ախալքալաքի շրջանի մոտ 23 գյուղերի կանանց հետ: Զրուցել են նրանց հուզող խնդիրների մասին, ինչպես նաև փորձագետները նրանց պահանջներին համապատասխան խորհուրդներ են տվել: Գինեկոլոգը խոսել է վաղ ամուսնության հետևանքների մասին, ինչպիսի կանացի հիվանդություններ կարող են առաջանալ և ինչպես դրանցից խուսափել:
Հանդիպումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խնդիրներ: Օրինակ այն, որ կանանց համար կան ավելի քիչ աշխատատեղեր, քան տղամարդկանց համար, կամ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության, և դա ընդունվում է: Այդպիսի ընտանիքներում մեծացող երեխաները, որտեղ տեղի է ունենում ընտանեկան բռնություն, արդեն սովոր են այդ ամենին և մեծանալով շարունակում են նույն ոգով: Տղան մեծանում է դառնում իր ընտանիքի բռնակալ, իսկ աղջիկը գիտի, որ նա պետք է դիմանա տղամարդկանց կողմից ծեծի ենթարկվելուն:
«Աղջկան գրեթե ծնված օրից սկսում են ասել, որ դու աղջիկ ես ու քեզ սա չի կարելի, դա չի կարելի»: Ժամանակից շուտ արդեն պահում են սահմանափակման մեջ: Նա արդեն զգում է, որ իր համար չկա այն ազատությունը, որն ունեն տղաները: Եվ սկսվում է տղայի ու աղջկա միջև խտրականությունը: Տղան ամեն ինչի իրավունք ունի, իսկ աղջիկն ոչ մի իրավունք չունի », – ասում է Դալի Աղգոմելաձեն:
Նախագծի շրջանակներում ակտիվ կանանց մասին տպվել են բուկլետներ: Նախ, առնվազն մի քանի ակտիվ կանանց միասին հավաքելու համար, նրանց միջև կապ հաստատելու, ինչպես նաև մյուսներին օրինակ ծառայելու համար, որ կարելի է նույն տեղում ապրել ու ավելի շատ բանի հասնել կյանքում:
Նախագծի ներկայացումից հետո, հավաքված մասնակիցների միջև սկսվեցին քննարկումներ հասարակության մեջ կնոջ դերի և հնարավորությունների մասին:
Շնորհանդեսին հրավիրվածներից և «հերոսուհիներից» մեկը` Զոյա Ռաիսյանը պատմեց իր կյանքի մասին, խոսեց վաղ տարիքում ծննդաբերության և նրա կարևորության մասին: Ինչպես նաև իր խոսքի վերջում հասակով կինը՝ ով հանելուկ է բոլորի համար, խորհուրդ տվեց:
«Պետք չէ ցույց տալ տարիքը: Անհրաժեշտ է հետևել իրեն: Հետևեք ձեր սննդին և տնից դուրս եկեք միայն խնամված վիճակում: Չի կարելի խնայել ձեր վրա, սիրեք ձեզ և միշտ կանացի եղեք »: