Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կկայանան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մարդիկ ընտրելու են իրենց ներկայացուցչին տեղական իշխանությունում: Ի՞նչ է իրենից ներկայացնում Շրջանային Ժողովը (Սակրեբուլոն):
Վրաստանում Սակրեբուլոյի ընտրությունները կայանում են 4 տարին մեկ, ուղիղ ընտրությունների ընթացակարգով: Սակրեբուլոյի թվաքանակը որոշվում է Վրաստանի օրգանական օրենքով: Այդ օրենքի համաձայն Ախալքալաքի Սակրեբուլոն բաղկացած է 37 անդամից, որն ունի սեփական ռեգլամենտը, գերբն ու դրոշը: 23-ը ընտրվում են մեծամասնական տարածքներից, իսկ մնացածը կուսակցական ցուցակներից:
Սակրեբուլոն բոլոր որոշումները ընդունում է բաց քվեարկությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրում կամ անվստահություն են հայտնում որևէ պաշտոնյա անձի:
Բյուրոն է որոշում Սակրեբուլոյի նիստի օրակարգն ու աշխատանքային ծրագրերը: Նույն բյուրոն է համակարգում աշխատանքային խմբերի ու կոմիսիաների համատեղ աշխատանքը: Աշխատանքային խմբերը կարող են կազմվել որոշակի ժամանակով և անհրաժեշտության դեպքում: Երբ դաշտում ի հայտ է գալիս որևէ հարց կամ խնդիր:
Իսկ Սակրեբուլոյի կոմիսիաները իրավասու են և պարտավոր են վերահսկողություն իրականացնել շրջանի գործադիր մարմնի ներքո գործող բոլոր միավորների, իրավաբանական անձանց իրականացրած աշխատանքի վերաբերյալ:
Կոմիսիաները կազմվում են Շրջանային Ժողովի պատգամավորներից, որոնց քանակը չի կարող գերազանցել 5-ը: Կոմիսիաների նախագահներին ևս ընտրում են սակրեբուլոյի անդամները:
Շրջանային Ժողովի անդամները կարող են նաև ֆրակցիաներ կազմել և մեկ կուսակցության ներկայացուցիչը չի կարող մեկից ավելի ֆրակցիայի մեջ լինել:
Անկուսակցական պատգամավորը ևս չի կարող մեկից ավելի ֆրակցիայի անդամ լինել: Ֆրակցիաները մինիմում 3 անդմ պետք է ունենան:
Սակրեբուլոյի նախագահին ևս նշանակում է նույն սակրեբուլոյի կազմը: Ինչպես որ կարող է նշանակել այնպես էլ կարող է անվստահություն հայտնել շրջանային ժողովի նախագահին և քվեարկությամբ հեռացնել պաշտոնից:
Ի տարբերություն նախկին ընտրությունների այս տարի քաղաքապետն ընտրվում է ուղիղ ընտրությունների միջոցով: Ընդհանուր Վրաստանում կընտրվեն 64 սակրեբուլոների 2058 պատգամավորի և 64 քաղաքապետերի:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կբացվեն 3634 ընտրատեղամասեր: Սեպտեմբերի 1-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն գրանցված 3 մլն 442 հազար 455 ընտրող:
Աղունիկ Այվազյան