Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար կուսակցություններից թեկնածուների գրանցման ժամկետը արդեն սպառվել է: Նինոծմինդայում տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց ներկայացուցիչներին ցանկանում են տեսնել 7 կուսակցություն: Քաղաքապետի տեղի համար կպայքարի 5 հոգի:
Նինոծմինդայի №41 ընտրական տարածքում գրանցվել են Նինոծմինդայի քաղաքապետարանի քաղաքապետի հետևյալ թեկնածուները.
Անիվարդ Մոսոյան` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»,
Մամիկոն Սահակյան` «Ժողովրդավարական շարժում-Ազատ Վրաստան»,
Գրիգոր Մխիթարյան (Լյովա)` «Վրաստանի հայրենասերների դաշինք»,
Արայիկ Բդոյան` «Եվրոպական Վրաստան» և Անդրանիկ Ղարսլյան` նախաձեռնող խումբ:
Ընտրություններին մասնակցելու համար իրենց թեկնածուներին գրանցած 7 կուսակցությունները հետևյալն են.
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» (41);
«Միասնական ազգային շարժում» (5);
«Դմիտրի Լորթքիպանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական շարժում – Ազատ Վրաստան» (3);
«Գիորգի Վաշաձե-Նոր Վրաստանի միասնություն» (27);
«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» նախընտրական բլոկը (2);
«Դավիթ Թարխան-Մոուրավի-Իրմա Ինաշվիլի-Վրաստանի Հայրենասերների Դաշինք» (8);
«Քաղաքական շարժում Ազատությունը-Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը» (31)
7 կուսակցություններ կպայքարեն կուսակցական ցուցակներով, այսինքն` համամասնական ընտրակարգով Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյում պատգամավորներ ունենալու համար: Իսկ ըստ մեծամասնական ընտրակարգի տարածքային շրջաններում հիմնական մրցակից թեկնածուները` «Վրացական երազանքից» և «Եվրոպական Վրաստանից» են: Նինոծմինդայի շրջանում կան 10 մեծամասնական ընտրատարածքներ: Նինոծմինդան բաժանված է երկու շրջանի և Սակրեբուլոյում կներկայացվի երկու պատգամավորներով: Այստեղ, 2 կուսակցություն առաջադրել են 2-ական թեկնածու. Ոսկան Էլոյանը և Վաղինակ Արզումանյանը` «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից, Վարազդատ Արզումանյանը և Իլյա Մոսոյանը` «Եվրոպական Վրաստան» դաշինքից:
Գանձայի տարածքային շրջանում Սակրեբուլոյի պատգամավորի թեկնածության համար գրանցված են` Դավիթ Դուրգարյանը` «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստանից» և Խոսրով Մոսոյանը` «Եվրոպական Վրաստանից»:
Գոնդուրայի շրջանում` Գրիգորի Շամիլյանը՝ «Վրացական երազանք` Ժողովրդավարական Վրաստանից», Խաչատուր Մարգարյանը` «Վրաստանի հայրենասերների դաշինքից» և Գագիկ Պոդողլյանը` «Եվրոպական Վրաստանից»:
Գորելովկայի համայնքից գրանցվել են Սակրեբուլոյի պատգամավորների թեկնածուներ. Ասքանազ Մարկոսյանը` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանից» և Ժորա Մոսոյանը` «Եվրոպական Վրաստանից»:
Խանչալիի շրջանում` Սերգեյ Ադումյանը՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանից» և Արմենուհի Մղդեսյանը` «Եվրոպական Վրաստանից»:
Հեշտիայում. Սամվել Դարբինյանը՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանից» և Արտաշ Ղազարյանը`
«Եվրոպական Վրաստանից»:
Սաթխայի համայնքից Սակրեբուլոյի պատգամավորի թեկնածության համար գրանցվել են. Մնդլյան Հովհաննեսը` նախաձեռնողական խմբից, Մկրտիչ Նանայանը` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանից» և Վաչագան Խոդերյանը` «Եվրոպական Վրաստանից»:
Խուլգումոյի համայնքից Սակրեբուլոյի պատգամավորի թեկնածության համար գրանցվել են. Վալերի Բեզոյանը` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանից» և Հրաչիկ Մզիկյանը` «Եվրոպական Վրաստանից»:
Փոկայի համայնքից. Գիորգի Ճապանյանը` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանից», Վարուժան Կույումչյանը` «Միասնական Նոր Վրաստանից» և Սեդրակ Մղդեսյանը՝ «Եվրոպական Վրաստանից»:
Ջիգրաշենի համայնքից կա մեծամասնական պատգամավորության ընդամենը մեկ թեկնածու` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից` Անդրանիկ Կարապետյանը:
2017 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու են Շրջանային ժողովների և Տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորները:
Նինոծմինդայի քաղաքապետը կընտրվի քաղաքապետարանի բնակիչների կողմից, ովքեր ունեն ընտրություններին մասնակցելու իրավունք: Սեպտեմբերի 20-ից սկսած բոլոր ընտրատեղամասերի պատերին կկախվեն ընտրացուցակները:
Բորիս Ղարսլյան