Հայաստանը նշում է անկախության 26-րդ տարեդարձը:
26 տարի առաջ, սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
Հանրապետության քաղաքացիների 94,99%-ը քվեարկել է «այո»: Երկու օր անց, սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը հայտարարեց Հայաստանին անկախ, ինքնուրույն պետություն:
Հայաստանի անկախության հռչակագիրը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում:
Անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին և դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Հայաստանի հետ: Այս շարքում առաջինը Լիտվան էր, որը ճանաչեց Հայաստանը նախքան անկախության հռչակումը` օգոստոսի 4-ին: 1991 թ. ընթացքում 47 պետություններ ճանաչեցին Հայաստանի անկախությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում տոնական միջոցառումներ են անցկացվում: