նորություններ 23 Հունիսի, 2026 • «Վրաստանում 200 գյուղ դատարկ է, իսկ 278-ում ապրում է 10-ից պակաս բնակիչ». Geostat

2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարի տվյալների համաձայն՝ Վրաստանում կա 3617 գյուղ, որոնցից 3417-ը բնակեցված են, իսկ 200-ը՝ անմարդաբնակ։

Նույն տվյալների համաձայն՝ Վրաստանում կա 278 գյուղ՝ 10 կամ տասից պակաս բնակիչներով։ Նշենք, որ 2014 թվականի մարդահամարի համաձայն՝ Վրաստանում կար նման 255 գյուղ։

2024 թվականի տվյալների համաձայն՝ փոքր բնակավայրերի բաշխումն ըստ բնակչության հետևյալ տեսքն ունի՝

10 մարդ՝ 22 գյուղ,

9 մարդ՝ 11 գյուղ,

8 մարդ՝ 26 գյուղ,

7 մարդ՝ 24 գյուղ,

6 մարդ՝ 21 գյուղ,

5 մարդ՝ 32 գյուղ,

4 մարդ՝ 29 գյուղ,

3 մարդ՝ 31 գյուղ,

2 մարդ՝ 42 գյուղ,

1 մարդ՝ 40 գյուղ։

Վրաստանի բնակչությունը 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ կազմել է 3 929 581 մարդ, ինչը 0.4%-ով ավելի է 2025 թվականի հունիսին հրապարակված նախնական տվյալների համեմատ (3 914 000):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝