նորություններ 24 Հունիսի, 2026 • Ավանդույթի և դժվարության միջև. ինչով է ապրում Գորելովկան այսօր

Ոչ այնքան մեծ Գորելովկա գյուղը, որը գտնվում է դեպի Հայաստանի սահման տանող միջազգային մայրուղու վրա, այնտեղ ապրող դուխոբորների շնորհիվ, վաղուց է ուշադրություն գրավում: Սակայն գյուղի յուրահատուկ պատմության ետևում թաքնված են առօրյա դժվարությունները՝ անասնապահության հետ կապված խնդիրներ, գետի աղտոտվածություն, բնական գազի բացակայություն և նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն:

Գորելովկան Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ մեծ գյուղերից է, որը գտնվում է դեպի Հայաստանի սահման տանող միջազգային մայրուղու երկու կողմերում: Գյուղում կա մոտ 50 տնտեսություն: Այնտեղ ապրում են հայեր, դուխոբորներ և աջարներ: Գորելովկայում գործում են նաև հայկական, վրացական և ռուսական դպրոցներ:

Դոխոբուրները, ովքեր հանրաճանաչ են դարձրել Գորելովկա գյուղն, այստեղ շատ քիչ են մնացել են՝ մոտ 80 մարդ, հիմնականում տարեցներ: Այնուամենայնիվ, Գորելովկան շարունակում է գրավել լրագրողների և զբոսաշրջիկների ուշադրությունը, քանի որ դուխոբորները կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու ինքնատիպությունը:

999999999

Չնայած հանրաճանաչությանը, գյուղն ունի իր սեփական խնդիրները՝ բնական գազի բացակայութույն, նոր հայկական դպրոցի կառուցման անհրաժեշտություն, անասնապահության հետ կապված դժվարություններ, արոտավայրերի պակաս, գետի գոմաղբով աղտոտում, ճանապարհների հետ կապված և այլ խնդիրներ։

Գորելովկայում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Չնայած ցածր եկամտաբերությանը, ինչը նշում են բնակիչները, նրանք շարունակում են զբաղվել անասնապահությամբ և չեն կրճատում իրենց անասունների գլխաքանակը։

gorelovka3

Էվաջյան Մնոն պահում է հինգ կով և ասում է, որ գյուղում նկատվում է արոտավայրերի պակաս, իսկ կաթի գինը չափազանց ցածր է։

«Եթե հնարավորություն ունենայի, այդքան կով էլ չէի պահի։ Բայց գյուղում ուրիշ էլ ինչով զբաղվես։ Մեր ունեցած անասունների համար արոտավայրերը բավարար չեն», — ասում է Էվադժյան Մնոն։

Գյուղի մեկ այլ բնակիչ նույնպես նշեց, որ իրենք չնայած դժգոհ են, սակայն շարունակում են անասնապահությամբ զբաղվել։

«Հարմարություններ չկան։ Հովիվների կարիք չունենք, հիմնական խնդիրն արոտավայրերն ու կաթի ցածր գինն է», — ասում է բնակիչը։

Նա պահում է տասը կով և չի ուզում ավելացնել անասունների թիվը, սակայն չի պլանավորում նաև կրճատել նրանց քանակը՝ բացատրելով, որ գյուղում պարզապես ուրիշ անելիք չկա։

Գյուղացիներից շատերը պահում են 20, 30 կամ 40 կով։ Գորելովկան նաև խոշոր ֆերմերներ ունի՝ մոտ հինգ հոգի՝ յուրաքանչյուրը 150 կամ ավելի գլուխ անասուններ ունեն։

Բնակիչները նաև բողոքում են բնական գազի բացակայությունից, ինչը կարող էր գոնե մի փոքր թեթևացնել իրենց արդեն իսկ դժվար կյանքը։

Հակոբ Աղայանն ասում է, որ արդեն 10 տարի է բնակիչներին բնական գազ են խոստանում։

« Ինձ թվում է վերջն արդեն երևում է։ Այս տարի հաստատ խոստացել են, ասում են, շինանյութն արդեն բերել են», — ասում է Հակոբ Աղայանը։

Նա ասում է, որ անասնապահությունն իր ընտանիքի և գյուղացիների եկամտի միակ աղբյուրն է։ Նրանց ընտանիքը պահում է 10 կով։

«Մենք ո՛չ ավելացնում ենք, ո՛չ էլ քչացնում կովերի քանակը։ Արոտավայրերի պակաս զգացվում է։ Եթե կաթի գինը բարձր լիներ, իհարկե լավ կլիներ, բայց արտադրողներին էլ կարելի է հասկանալ», — հավելում է նա։

gorelovka1

Գյուղի բնակիչ Անդրեյը նշում է, որ Գորելովկան շատ խնդիրներ ունի, սակայն նա հատկապես մտահոգված է գետի աղտոտվածությամբ։

«Ամենացավալի խնդիրներից մեկը գետի աղտոտումն է։ Ջուրն աղտոտվում է խոզանոցներից եկող շիճուկից և գոմաղբից։ Ոչ ոք չի վերահսկում դա, բոլորը գոմաղբը հավաքում են իրենց տան դիմաց, իսկ հետո այն հայտնվում է գետում։ Մեզ անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկողություն, հակառակ դեպքում այստեղ կլինի էկոլոգիական աղետ։ Ոմանք փորձում են մաքրությունը պահպանել, մինչդեռ մյուսները՝ հակառակը։ Վերևներից է անհրաժեշտ որոշում, հակառակ դեպքում իրավիճակը կդառնա կրիտիկական», — ասում է Անդրեյը։

Նա ասում է, որ իր անասունների գոմաղբը ինքը տեղափոխում իր հողատարածքներ։ Նա ունի 10 կով։

gorelovka2

Գորելովկա գյուղում արդեն վերանորոգվել են վրացական և ռուսական դպրոցները, բայց հայկական դպրոցը վթարային վիճակում է։

Անցյալ տարվա սեպտեմբերից հայկական դպրոցի մոտ 100 աշակերտ նախ անցել են առցանց ուսուցման, հետո երկրորդ հերթափոխով սկսել են հաճախել Օրլովկա գյուղի դպրոց։ Աշակերտների և ուսուցիչների տեղափոխման համար հատկացվել է երկու տրնասպորտ։ Վարորդները նրանց առավոտյան տանում էին, իսկ երեկոյան հետ բերում։

gorelovka dproc haykakan
Հայկական դպրոցի շենքը

Բնակիչների խոսքով, կառավարությունը նախատեսում է քանդել հին շենքը և դրա տեղում կառուցել նոր, ավելի ընդարձակ դպրոց։ Սակայն գյուղացիները ճշգրիտ չգիտեն, թե երբ կսկսվի շինարարությունը։

Հայկական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտներից մեկը մեզ ասաց, որ սեպտեմբերից սկսած նրանք այլևս չեն գնա Օրլովկա գյուղ, այլ ժամանակավորապես, երկրորդ հերթափոխով, մինչև նոր դպրոցի կառուցումը, դասերի կհաճախեն Գորելովկայի վրացական դպրոց։ Քանի որ ռուսական դպրոցն արդեն վերանորոգվել է, ռուսական դպրոցի աշակերտներն այլևս չեն գնա վրացական դպրոց։

gorelovka detiՆին

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝