Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում յոթ մարդ է մահացել, հավանաբար, շմոլ գազից (CO) թունավորման հետեւանքով: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Քեթևան Ծամեբուլիի պողոտայում: Նախնական տվյալներով, բոլոր մահացածներն երիտասարդ տղամարդիկ են, որոնք գտնվել են վարձակալած բնակարանում:
Բնակարանում, որտեղ 7 մարդ զոհվել է շմոլ գազի արտահոսքի հետեւանքով, գազի ջեռուցիչի տեղադրումը կատարվել է ինքնատեղադրմամբ: Ինչպես հաղորդում է InterpressNews-ին «KazTransGas-Tbilisi»-ն, ընկերության աշխատակիցները հեռացրել են այս տեղադրումը 2018 թ. մարտին՝ անհամապատասխանությունների պատճառով, սակայն բնակարանում ապրողները ինքնակամ այն միացրել են ցանցին:
«Այս սարքավորման տեղադրումը կատարվել է կուստարային ձևով` չհամապատասխանելով մեր առաջարկություններին: Գազի ոչ լիարժեք այրում է առաջացել, բնակարանում կուտակվել է CO, եւ արդյունքում մարդիկ խեղդվել են: «KazTransGas»-ի աշխատակիցները ջեռուցիչը անջատել են 2018 թ. մարտին՝ անհամապատասխանությունների պատճառով, իսկ հետո նրանք կամայականորեն այն միացրել են», – հայտարարում են ընկերությունից: