Բալխո գյուղի հանրակրթական դպրոցին կից նոր երկու դասասենյակ է կառուցվում: Շինարարության ընթացքին և առհասարակ դպրոցին վերաբերող Jnews-ի հարցերին դպրոցի տնօրենը հրաժարվեց պատասխանել, պահանջելով գրավոր թույլտվություն:
Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղի կիսաքանդ 9-ամյա դպրոցում նոր դասասնեյակներ է կառուցում, որպեսզի երեխաները մեկ հերթափոխով միջնակարգ կրթություն ստանան: Jnews-ը որոշեց հենց տեղում ծանոթանալ շինարակական աշխատանքների ընթացքին, սակայն դպրոցի տնօրեն՝ Աշոտ Կիրակոսյան հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, պատճառաբանելով որ նախարարությունից միայն գրավոր դիմումի դեպքում կպատասխանի:
Իսկ ԿԳ նախարարությունում նշում են, որ իրենք գրավոր թւոյլտվություն չեն տալիս և լրագրողները կարող են դպրոց գնալ և հարցեր տալ, եթե չեն խանգարում կրթական գործընթացին: Մենք Բալխո գյուղի հանրակրթական դպրոց այցելեցինք օգոստոսի 24-ին, այսինքն դպրոցական արձակուրդի ժամանակ:

Աշոտ Կիրակոսյանը նույնիսկ հրաժարվեց դպրոցի աշակերտների թիվն ասել և մեր յուրաքանչյուր հարցին պատասխանում էր՝ «Մինիստրությունից գրավոր դիմում ունենաք, կպատասխանեմ»:
Հավելենք, որ Բալխոյի դպրոց է հաճախում 60 աշակերտ: 9-ամյա կրթարանը ընդամենը 7 դասասենյակ ունի և ստիպված դասասենյակների սակավության պատճառով երկու հերթափոխով են երեխաները դպրոց հաճախում:
Երկու դասասենյակների ավելացման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեր այցի ժամանակ տեսանք, որ շինարարները պատերը, տանիքը և որոշ բետոնապատման աշխատանքներ արդեն ավարտին են հասցնում:
Արդյո՞ք նոր ուսումնական տարում այս գյուղի երեխաները դպրոց կհաճախեն մեկ հերթափոխով, թե՝ ոչ, կարելի է միայն ենթադրել:
Ավելացնենք, որ Բալխո գյուղի դպրոցի ավարտական դասարանների աշակերտները հաճախում են հարևան Բուղաշեն գյուղի նորակառույց դպրոց:

Աղունիկ Այվազյան
Նման նյութեր:
Փետրվարի 1-ից Ախալքալաքի բոլոր դպրոցները և Վաչիան գյուղի դպրոցը կվերսկսեն իրենց աշխատանքը շենքային պայմաններում: Շենքում դասապրոցեսի սահմանափակումները, որոնք գործելու են Վրաստանի որոշ խոշոր քաղաքներում մինչև…
22.01.2021 | նորություններ
Այս շաբաթվա սկզբին՝ հունվարի 18-ին, ամանորյա տոներից հետո ուսումնակրթական գործընթացը վերսկսվեց: Ախալքալաք քաղաքում դպրոցները աշխատում են հեռավար, իսկ շրջանի գյուղերում՝ դպրոցներում, բացառությամբ Վաչիան գյուղի դպրոցի:…
20.01.2021 | նորություններ
Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանում սովորող, Վրաստանի քաղաքացի ուսանողներին թույլատրվում է հատել վրաց-հայկական սահմանը միայն այն դեպքում, եթե նրանք համապատասխան փաստաթուղթ կներկայացնեն,…
20.01.2021 | Հասարակություն
Վրաստանում սկսվել է այն ուսանողների գրանցումը, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել հայրենիքում: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային քննությունների և գնահատման կենտրոնը:
20.01.2021 | Հասարակություն
2021 թվականին, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի դպրոցականների տրանսպորտավորման տենդերը դեռ չի հայտարարվել, սակայն, դպրոցականների տրանսպորտավորումը չի կանգնեցվել, նախկին ընկերությունը համաձայնել է երեխաներին տեղափոխել մինչև նոր տենդերի…
18.01.2021 | Հասարակություն
Այսօրվանից Վրաստանում ուսումնական գործընթացի վերսկսման հետ մեկտեղ եթեր է վերադառնում նաև «Հեռուստադպրոց» նախագիծը:
18.01.2021 | Հասարակություն
Վաղվանից մեկնարկվող ուսումնական պրոցեսը Ախալքալաքի շրջանի դպրոցներում նույնպես կանցկացվի խառը ձևով։ Կայացվել է որոշում, որ քաղաքի դպրոցներում դասապրոցեսը պետք է սկսվի հեռակա կարգով՝ մինչև փետրվարի…
17.01.2021 | Հասարակություն
Վրաստանի հանրակրթական դպրոցներում երկրորդ կիսամյակը խառը ձևաչափով կանցկացվի: Երկրի շուրջ 1700 դպրոցում դասապրոցեսը կսկսվի դասասենյակներում։
15.01.2021 | Հասարակություն