Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը արդեն չորս տարի է տարրական կրթության ծրագիր ունի, որտեղ սովորող ուսանողը, բացի բակալավրի դիպլոմից, կստանա նաև մագիստրոսի կոչում։
Ծրագիրը դեռ միայն Ախալցիխեի մասնաճյուղում է գործում։ Սակայն, եթե այս նախագծի պահանջարկը Ախալքալաքում և Նինոծմինդայում մեծ լինի, ապա նրանք կփորձեն այստեղ՝ Ախալքալաքում նույնպես որոշ մոդուլներ բացել։
Ներկայացնում ենք թե, ինչ է ներառում ծրագիրը.
Ուսանողը հինգ տարի կսովորի տարրական կրթության ֆակուլտետում, որը ներառում է 300 կրեդիտ: Լիովին անվճար ավարտելուց հետո ուսանողը կստանա ոչ միայն բակալավրի, այլև մագիստրի դիպլոմ։
Նախագծի ղեկավար Իռմա Քուրդաձեն Սամցխե-Ջավախեթի պետական համալսարանի կրթության բաժաանմունքի ղեկավար, պրոֆեսոր է, նա այս նախագիծը եզակի է համարում։
«Այս ծրագիրը եզակի է իր էությամբ, քանի որ դիմորդին տալիս է հնարավորություն, որ մագիստր դառնա, շատ այլ ծրագրերից տարբերվում է նրանով, որ ստանում են բակալավրի որակավորում: Այս ծրագիրը ավարտելուց հետո, դիմորդը մագիստրոսի կոչում կստանա։ Այնուհետև դպրոցում աշխատելու դեպքում, դիմորդը միանգամից կսկսի դպրոցում իր գործը, որպես ավագ ուսուցիչ։ Աշխատանքի տեղավորվելու բազմակողմանի հնարավորություն է տալիս։ Բացի դպրոցներից, անձն այս նախագծով ավարտելու դեպքում կարող է գործի անցնել քաղաքապետարաններում, ռեսուրս կենտրոններում, մանկապարտեզներում և այն բոլոր հաստատություններում, որտեղ կա կրթության ուղղվածություն», – ասում է Իռմա Քուրդաձեն։
Ինչպե՞ս ընդունվել հետևյալ ֆակուլտետ
Ինչպես մյուս բակալավրի ծրագիր ընտրելիս, այս դեպքում ևս ընդունելության ձևերը նույնն են։ Դիմորդները կհանձնեն վրաց լեզու, գրականություն, օտար լեզու, ընտրել կարող են ռուսերեն, անգլերեն, գերմաերեն, ֆրանսերեն քննույուները։ Ինչպես նաև երրորդ ընտրական առարկան, կարող են ընտրել ինչպես պատմություն, այնպես էլ մաթեմատիկա, հնարավոր է նաև հանձնել կենսաբանություն։
Հատկանշական է, որ ծրագիրը նախատեսված է նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։
«Իհարկե նախագիծը ներկայացված է նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, մենք ունենք շատ հայ ուսանողներ, նրանք շատ հաջողակ են։ Օրինակ. մեր երկրորդ կուրսի ուսանողներից մեկը Պատառկացիշվիլիի ֆոնդից կրթաթոշակ է ստանում։ Նախապատրաստական կուրսի ուսանողները նույնպես կարող են սովորել այս ծրագրով։ Նշեմ, որ մեր ծրագրի ուսանողները բացի նախագահի և համալսարանի կրթաթոշակից, ստանում են նաև Պատարկացիշվիլի ֆոնդի կրթաթոշակը։ Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար շատ ծրագրեր ունենք, մաքսիմալ աջակցում ենք, որպեսզի նրանք ներգրավված լինեն: Ծրագրեր ունենք, որոնց շրջանակներում ուսանողները կարող են Եվրոպական տարբեր համալսարաններում մեկ կիսամյակ անվճար սովորել», – հավելում է Քուրդաձեն։