Խորհրդարանային ընտրությունները խանգարեցին անցկացնելու առաջին անգամ նախատեսված Ախալքալաք քաղաքի օրը: Դրա համար հատկացված գումարը հետ վերադարձվեց տեղական բյուջե, որպես չծախսված մնացորդային գումար:
Արդյոք կտոնվի քաղաքի տոնը հաջորդ տարի դեռ պարզ չէ: Խոսակցություններն այն մասին, որ պետք է նշել Ախալքալաքի օրը մի քանի տարի է շարունակվում է: Նման միջացառումները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քաղաքի կամ գյուղի ամբողջությամբ հայտնի դարձնելուն, և միևնույն ժամանակ, կբերեն բազմազանություն մարզի միօրինակ առօրյա կյանքին: Սամցխե-Ջավախք տարածաշրջանի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր նշում են իրենց տոնը երգերով, պարերով, տարբեր ցուցադրություններով և այլ միջոցառումներով:
2015 թ.-ի ավարտին, Ախալքալաքի շրջանի բյուջեում մտցվեց մի կետ, որի համաձայն Ախալքալաք քաղաքի տոնը նշելու համար հատկացվել էր 10 000 լարի:
2016 թվականի օգոստոսին, 6-7 ոչ պետական կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ ստեղծեցին նախաձեռնող խումբ և կազմեցին քաղաքի տոնը նշելու պլան: Այս նախաձեռնությունը հանձն առան «Բաց սահմաններ» ոչ պետական կազմակերպությունը, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության տարածաշրջանային ներկայացուցչի Արտյուշա Մելքոնյանի հետ համագործակցությամբ: Նախաձեռնության նպատակն էր օգնել տեղի ինքնակառավարությանը կազմակերպել տարածաշարջանի համար հետաքրքիր ու անսովոր` Քաղաքի տոնը:
Տոնակատարության ծրագրում ընդգրկված էին բազմաթիվ բաղադրիչներ, այդ թվում` լուսանկարչական ցուցահանդեսներ, Թբիլիսիից և Երևանից ժամանող արվեստագետների համերգ, ինչպես նաև գյուղատնտեսական, մշակութային և պատմական ցուցահանդեսներ … Միջոցառումը նախատեսված էր նշել Ախալքալաքի բերդի տարածքում որպես քաղաքի առաջացման սկզբնաղբյուր: Տեղական իշխանություններին օգնելու առաջարկով, որպես կամավորներ ոչ միայն կազմակերպել, այլ նաև օգնել անցկացնելու միջոցառումը՝ նախապես մաքրել Ախալքալաքի բերդի տարածքը աղբից և անհրաժշտության դեպքում գտնել ֆինանսավորում, նախաձեռնողների խումբը հանդես էր եկել առաջարկով Ախալքալաքի Շրջանային վարչությունում:
Սկզբում պատասխան ստացվեց, որ Շրջանային վարչությունը ծրագրում է և գիտի, թե ինչպես պետք է անցկացնի այս տոնը, և որ նախաձեռնող խմբի կարծիքը և խորհուրդները հաշվի կառնվեն տոնի կազմակերպման ժամանակ: Դրանից հետո, ծրագրի ներկայացմամբ և առաջարկներով նախաձեռնողները Շրջանային վարչության հրավերով հանդիպեցին Մշակույթի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի հետ: Նախաձեռնող խումբը հանդիպումից հետո տոնի անցակացման ավելի մանրամասն ծրագիր ներկայացրեց: Սակայն, դրանից հետո քաղաքի տոնի անցկացման մասին խոսակցություններն անհետացան:
Նոյեմբերի 24-ին Ախալքալաքի Շրջանային ժողովի նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ այդ գումարը՝ 10 000 լարին, որը նախատեսված էր տոնի անցկացման համար վերադարձվել է շրջանային բյուջե, որպես չծախսված: Դրա հետ միասին նույն տոնի անցկացման հետ մեկտեղ, Ախալքալաքի Շրջանային վարչությունը բյուջեից հատկացրել 12 000 լարի 2017 թ.-ի համար: Սակայն, այն փաստը, որ ֆինանսները, որ հատկացվել էր 2016 թ.-ի սույն կետի համաձայն վերադարձվել է բյուջե չափազանց շատ է «զայրացրել» ժողովի պատգամավորներին, ովքեր քննադատել են գումարի հետ վերադարձնելու փաստը և առաջարկել են պարզապես հեռացնել այս կետը բյուջեից: Ախալքալաքի շրջանի 2017 թ.-ի բյուջեն դեռ չի հաստատվել, բայց քաղաքի տոնի անցկացման գումարը դեռևս չի հեռացվել բյուջեի նախագծից:
Ինչու է 10 000 լարին, որը նախատեսված էր Ախալքալաքի քաղաքի օրվա տոնի անցկացման համար, վերադարձվել բյուջե բացատրում է Վալերի Ստելմաշովը:
«Այդ 10 000 լարին, մենք տեղափոխել ենք հաջորդ տարվա համար: Հաջորդ տարի մենք կփորձենք անել: Այս տարի ակնկալվում էր անցկացնել տոնը մինչ սեպտեմբերի վերջ, կամ հոկտեմբերի սկիզբ: Այդ ժամանակ բոլորը զբաղված էին ընտրություններով, ոչ ոք դրա ժամանակը չուներ: Իսկ ցրտերն սկսվելուց սկսվելուց հետո, ինչ տոն կանցկացնես: Ավելի լավ է անցկացնել, ինչպես մենք որոշել ենք, այսքան տարի չենք անցկացրել այս տարին էլ կհետաձգենք, ինչ անենք: Այդ 10 000 լարին արդեն հատկացվել է: Սակայն 10 000-ը դա սկզբնական գումարն է, առանց տենդեր-մրցույթի անցկացնելը հաշվի առնելու: Ավտոմատ կերպով այս գումարից դուրս է գալիս 20%-ը ԱԱՀ: Այսինքն մեզ մնում է 8000 լարի, բայց ես չգիտեմ, եթե մենք սեղաններ ենք գցելու, ինչպես անում ենք Ջիվանու օրը Կարծախում, ապա այս գումարը հազիվ հերիքի ճաշին», – ասում է մշակույթի, սպորտի, կրթության ծառայությունների և երիտասարդների հարցերով բաժնի պետը:
Սակայն, հաջորդ տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, իսկ 2018 թ.-ին, երկրի նախագահի ընտրությունները: Եթե Շրջանային ժողովը հաստատի այս կետը, արդյո՞ք չեն խանգարի ընտրությունները հաջորդ տարիներին:
Քրիստինե Մարաբյան