Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընդհանուր առմամբ Վրաստանում ընտրողը կընտրի 2 հազար 58 պատգամավոր` 64 Շրջանային ժողովի համար և 64 քաղաքապետեր:

Վրաստանում սկսվեց նախընտրական քարոզարշավը: Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվեն քաղաքների և շրջանների քաղաքապետերի, ինչպես նաև քաղաքային և շրջանային օրենսդիր մարմինների պատգամավորների ընտրությունները (Սակրեբուլո): Ընտրությունների նշանակման մասին որոշումն արդեն ստորագրվել է նախագահի և վարչապետի կողմից և հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրելու համար նախատեսվում է ծախսել 39 միլիոն լարի (ավելի քան 16,9 միլիոն դոլար): Այս գումարը կգնա ինչպես ընտրական ադմինիստրացիայի ֆինանսավորմանը, այնպես էլ անվճար քաղաքական գովազդին:

Ընտրություններին մասնակցության հայտ է նեկայացվել 9 կուսակցությունների կողմից, որոնցից յոթը անցել են ԿԸՀ-ի գրանցումը: ԿԸՀ-ն շարունակում է կուսակցությունների գրանցումը, որը կավարտվի օգոստոսի 27-ին:

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները զգալիորեն տարբերվում են նախորդներից:

Նախընտրական քարոզչության մեկնարկից մեկ ամիս առաջ Վրաստանի խորհրդարանը ինքնավար կառավարվող քաղաքներին զրկել է կարգավիճակից` Ամբրոլաուրի, Ախալցխե, Գորի, Զուգդիդի, Թելավի, Մցխեթա և Օզուրգեթի: Այսպիսով, ինքնակառավող քաղաքների կարգավիճակը պահպանվել է Թբիլիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Փոթիում:

Բացի դրանից, խորհրդարանը վերացրեց «գամգեբելիի» (շրջանային ադմինիստրացիայի ղեկավարի) պաշտոնը, փոխարինելով նրանց շրջանների քաղաքապետերով:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետ մեկտեղ, ուժի մեջ են մտել սահմանափակումներ, որոնք կշարունակվեն մինչ ընտրությունների արդյունքների հայտարարվելը:

Օգոստոսի 22-ից ուժի մեջ է մտել կառավարության և տեղական ինքնակառավարման համար 2017 թ. պետական բյուջեով նախատեսված որևէ նոր պետական ծրագրերի իրականացման արգելքը:

Բացի այդ, նախքան ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումը հնարավոր չի լինի մեծացնել սոցիալական վճարումների գումարը կամ մտցնել արտոնություններ, որոնք նախապես նախատեսված չէին օրենքով:

Բացի այդ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, չի թույլատրվում անձամբ կամ միջնորդների միջոցով փոխանցել դրամական միջոցներ, նվերներ և այլ նյութական օժանդակություն, վաճառել ապրանքը արտոնյալ գնով կամ խոստում տալ կանխիկ գումար կամ արժեթղթեր:

Ուժի մեջ է մտել արգելքը պետական բյուջեից ֆինանսավորվող վարչական շենքերի և կառույցների օգտագործման, ինչպես նաև այլ գույքի օգտագործումը նախընտրական քարոզչության համար:

Աղբյուրը՝ Sputnik-georgia