Բորժոմիի կիրճի հրդեհի արդյունքում այրվել է ավելի քան 12 հա տարածք, – այս մասին հայտարարեց Անտառների ազգային գործակալության պետ Թոռնիկե Գվազավան:

Ըստ նրա, ուժեղ քամու պատճառով ի հայտ են գալիս կրակի նոր օջախներ, սակայն նրանք կարողանում են ժամանակին հանգցնել: Ըստ Գվազավայի տեղեկատվության, այժմ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 3 ուղղաթիռ:

«Դուք ինքներդ կարող եք տեսնել, թե ինչպիսի քամի է այստեղ: Ընթանում է ինտենսիվ փրկարարական աշխատանքներ: Աշխատում է 3 ուղղաթիռ, 2 վրացական և 1 ադրբեջանական: Մենք նաև սպասում ենք 2 ուղղաթիռների Թուրքիայից: Տարբեր տեղերում քամու պատճառով հրդեհներ կան, բայց դրանք կարող են արագ տեղայնացվել», – ասաց Թոռնիկե Գվազավան:

Ըստ նրա, հրդեհի վայրում աշխատում են 300 հրշեջներ, շուրջ 100 անտառապետ և կամավորներ:

Ինչ վերաբերում է նոր հրդեհների վտանգին, ըստ Թոռնիկե Գվազավայի, ուժեղ քամու պատճառով ոչինչ չի կարելի բացառել:

«Ուժեղ քամու պատճառով ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց մենք փորձում ենք հանգցնել կրակը ամեն կերպ: Ստեղծվել է վարչապետի գլխավորած հատուկ շտաբ: Ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ էր տարվում: Անցկացվել է ճանապարհ, մենք տեխնիկա ենք մտցրել և բոլոր հնարավոր միջոցներով պայքարում ենք աղետի դեմ: Ես կարծում եմ, որ այս փուլում, կրակի արդյունքում, այրվել է ավելի քան 12 հեկտար», – հայտարարեց անտառների Ազգային գործակալության պետը:

Նրա խոսքերով, նոր հրդեհների օջախների առաջացման արդյունքում այրվել են նաև նոր տնկիները:

Աղբյուրը՝ interpressnews.ge