Շուտով կսկսվի Բորժոմ քաղաքում գտնվող Լիկանի պալատի վերականգնումը: Այդ նպատակի համար նախատեսված է 771,000 լարի:

Լիկանի համալիրի վերականգնման պարտավորվածությունը, 2016 թ-ին Վրաստանի պետական գույքի ազգային գործակալության հետ կնքված պայմանագրի համաձայն, իր վրա է վերցրել «Գործընկերային հիմնադրամը»: Հուշարձանի վերականգնման ծրագիրը կազմվել է գիտական հետազոտությունների և պատմական փաստաթղթավորման հիման վրա: Դրա շնորհիվ պատմական համալիրը կվերադառնա իր սկզբնական տեսքին:

«Գործընկերային հիմնադրամը» ակտիվորեն համագործակցում է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հետ, որպիսի ճիշտ նախագծվի և պլանավորվի վերականգնման նախագիծը:

Ռոմանովների պալատը մավրիտանյան ոճով պերճատուն է, որը Լիկանիում (Բորժոմիի տարածք), Քռի ափին, կառուցվել է 1892-1895 թվականներին ռուսական կայսր Նիկոլայ Միխայիլովիչի հրամանով: Նախագծի հեղինակն է հայտնի ճարտարապետ Լեոնտի Բենուան:

Խորհրդային տարիներին Ռոմանովների պալատը դառնում է պետության սեփականությունը: Այստեղ հաճախ են հանգստացել խորհրդային իշխանությունների առաջին անձինք, այդ թվում՝ Իոսիֆ Ստալինը: Վրաստանում գտնվող Ռոմանովների պալատին տրվել է երկրի մշակութային ժառանգության անշարժ հուշակոթողի կարգավիճակ:

Վրաստանի անկախացումից հետո, պալատը գործել է որպես ամառային կառավարական նստավայր:
Վերականգնման արդյունքում, Ռոմանովների պալատը կներգրավվի միասնական զբոսաշրջային համալիրում: