Արագվա-Կոթելիա ճանապարհի կառուցումը ավարտվել է: Ճանապարհի եզրերին տեղադրված են բոլոր անհրաժեշտ ճանապարհային նշանները:

Կոթելիա տանող Ճանապարհը նախկինում գյուղամիջյան փողոց էր, այսօր արդեն մայրուղի է ճանապարհային նշաններով։ 6,68 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները չնայած ամբողջովին վերջացրել են, սակայն այնուամենայնիվ ճանապարհի հանձնումը կլինի օգոստոսի 28-ին։

majt

«Արագվա-Կոթելիա՝ պետական ճանապարհ է, այդ իսկ պատճառով կատարված աշխատանքները պետք է համապատասխանեն պետական նորմերին։ Մեր տեղական ճանապարհների ասֆալտապատման ընթացքում մենք ավելի շատ կարևորում ենք մի քանի մետր հավելյար ասֆալտապատում, քան այդ գումարով ճանապարհանշանների տեղադրում։ Չնայած ճանապարհանշաններ նույնպես տեղադրում ենք, բայց արդեն առանձին ծրագրով», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

janaparhf

Ջուլիետա Տոնականյան