Օգոստոսի 18-ին Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ բարեգործական համերգ` նվիրված սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին:
Համերգը կազմակերպվել էր PITA երիտասարդական կենտրոնի կողմից: Մասնակցում էին երիտասարդական կենտրոնի ակտիվիստները, «Մուրջի» համույթը, Վաչիան պարային համույթը, Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի անդամները, ինչպես նաև Ախալքալաքի երիտասարդ ակտիվիստները:
Միջոցառման մեկնարկից առաջ ելույթ ունեցավ PITA նախագծի համակարգող Լելա Ռաիսյանը և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին և մասնակցեցին բարեգործական համերգի կազմակերպմանը, անցկացմանը և պատմեց երիտասարդական կենտրոնի գործունեության մասին:
Համերգը առանձնացավ հատուկ մթնոլորտով և հագեցած ծրագրով: Ելույթ ունեցողները կարողացան ապահովել հարմարավետ մթնոլորտ դահլիճում: Համերգին ներկայացվեցին վրացական և հայկական ժողովրդական պարեր, տարբեր երգեր և բանաստեղծություններ: Բացի այդ PITA կենտրոնի անդամները կազմակերպեցին ֆլեշմոբ:
Հանդիսատեսը ավելին էր քան սպասված էր, մոտ 150 հոգի, շատերը կանգնած էին մուտքերի մոտ, քանի որ պատրաստված նստարանների տեղերը չբավարարեցին: Հանդիսատեսի մեծ մասը երիտասարդություն էր:
Հանդիսատեսը բոլոր մասնակիցներին ընդունում էր բուռն ծափահարություններով:
«Մենք շատ էինք ուզում ինչ-որ բանով օգնել մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը, առաջին հերթին, իսկ երկրորդ, անհրաժեշտ էր անպայման գնահատել մեր երիտասարդների գերազանց կատարումը, ովքեր շատ էին աշխատել, ունեն տաղանդ և ցանկանում են դրանք ցույց տալ հանրությանը, հիանալի առիթ էր հանդիպել, հավաքվել, և միևնույն ժամանակ օգնել աղքատ ընտանիքին, դպրոցում նրանք նվերներ ստացան, և գուցե դա ինչ-որ կերպ կաջակցի ընտանիքի բյուջեին: Կարծում եմ, որ սա չի լինի վերջին նման ակցիան, սա միայն սկիզբն է: Մենք ունենք հրաշալի, ակտիվ մարդիկ, ովքեր կարող են նման միջոցառումներ անցկացնել: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Մենք հիացած ենք մեր տաղանդավոր ջավախքցի երեխաներով», – ասաց հանդիսատեսներից մեկը` Ասյա Գուլիևան:
Երիտասարդական կենտրոնի տոմսերի իրացմանը օգնեցին իշխանությունների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Մեզ շատերը օգնեցին տոմսերի վաճառքի հարցում, որի համար մենք բոլորս շատ երախտապարտ ենք նրանց: Ուզում եմ նաև նշել, որ Մշակույթի տան աշխատակիցները աջակցություն են ցուցաբերել այս համերգին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հաղորդավարին, ով լիովին անվճար համաձայնվեց օգնել մեզ և Տիգրան Մղդեսյանին, ով նվագեց սաքսոֆոնի վրա: Բոլորը, ում խնդրեցի օգնել, անմիջապես համաձայնվեցին, բացառությամբ որոշների: Եթե նման իրավիճակներում մենք չօգնենք միմյանց, նման ընտանիքների թիվը չի փոխվի», – ասաց Լելա Ռաիսյանը:
Միջոցառումը ավարտվեց հավաքված գումարի և երեխաների համար նվերների շնորհմամբ: Ստացված գումարը փոխանցվել է Բավրա գյուղից բազմազավակ ընտանիքին, ընդհանուր գումարը կազմել է 640 լարի: Ինչպես նաև վճարվել է տաքսիի գումարը քաղաք և հետ: «Մենք դիմեցինք Սոցիալական ծառայությանը և խնդրեցինք, որ տան ամենացածր միավորներով ոչ ապահովված ընտանիքների ցանկը, այդ ընտանիքը ընտրվել է այս ցուցակից», – ասում է Լելա Ռաիսյանը:
Երիտասարդական կենտրոնը պատրաստվում է կրկին կազմակերպել միջոցառումներ սոցիալապես անապահովներին աջակցելու համար, հատկապես, որ այս փորձը հաջողված էր:
Մարգարիտա Խասանշինա