Ախալքալաքի «Ապագայի տան» տիկնիկագործության դասընթացները որոշ սաների համար եկամուտ բերող զբաղմունքի հիմք հանդիսացան: Սակայն «Ապագայի տանը» դեռ չեն մտածում տիկնիկագործությունից եկամուտ ստանալու մասին:

Երկու տարուց ավելի է ինչ Ախալքալաքի «Ապագայի տան» նախկին սան՝ Թամար Կոժորիձեն նվիրում և վաճառում է իր ձեռքերով պատրաստած «Ջավախքյան» տիկնիկները։

Նրա համար տիկնիկագործությունը ոչ միայն հոբբի է և գումար վաստակելու միջոց, այլ նաև հիմնական զբաղմունք։

Թամար Կոժորիձեն մի տարուց ավելի այցելել է տիկնիկագործության դասերի և մինչև հիմա՝ ապրելով Թբիլիսիում ստեղծում է իր պատկերացմամբ «Ջավախքյան» տիկնիկներին ու վաճառում թե՛ տեղացիներին և թե՛ զբոսաշրջիկներին։

tiknik3

«Ապագայի տանը» գրեթե 8 տարի է պատրաստվում են ինքնատիպ ու յուրահատուկ տիկնիկներ։ Տիկնիկների յուրահատկությունը կայանում է նրանում, որ նրանք ներկայացնում են ջավախքցու աշխատասիրությունը, հյուրընկալությունը և բամբասկոտ ու համեստ կանանց, որոնց կողքին են խրոխտ տղամարդկանց կերպարները։

tiknik

Տիկնիկների ստեղծման միտքը առաջացել է շատ պատահական։ Երբ «Ապագայի տան» տնօրեն՝ Սաթենիկ Մահտեսյանը տեսել է Արցախի տիկնիկները, որոշել է ստեղծել ջավախքցու կերպարը ներկայացնող տիկնիկ։ Սկզբում տիկնիկները պատրաստել են միայն կենտրոնի աշխատողները։ Հետագայում զարգացրել են այնքան, որ տիկնիկագոծության խմբակ է բացվել, ուր այցելում են երկու տասնյակից ավելի աշակերտներ:

tiknik4

«Ապագայի տանն» ամեն տարի 8-ից ավելի ցուցահանդես է անցկացվում, որտեղ ներկայացվում են սաների ձեռագործ աշխատանքները, այդ թվում նրանց պատրաստած տիկնիկները։ Ընդհանուր առմամբ այսօր կենտրոնում մոտ 70 տիկնիկ կա։

tiknik2

Շրջանային ժողովի նախագահի տեղակալ Նաիր Իրիցյանի աշխատասենյակում հետաքրքիր կերպով դասավորված է տիկնիկների փոքրիկ ընտանիքը։ Նրա կարծիքով ջավախքյան տիկնիկները պետք է հայտնի լինեն ոչ միայն Ջավախքում, այլև ամբողջ Վրաստանում, ինչու չէ նաև երկրի սահմաններից դուրս։

«Ես կցանկանայի, որ բացի պատրաստելուց և ցուցադրելուց նաև օրինական վաճառվեին տիկնիկները և ստացած գումարով գնվեին անհրաժեշտ իրեր ոչ միայն տիկնիկագործության, այլև հուլունքագործության համար», – ասում է Նաիրի Իրիցյանը։

kukli

Տիկնիկագործները վստահեցնում են, որ պատրաստման ամբողջ ընթացքը չնայած որ երկար ու աշխատատար գործ է, սակայն՝ հաճելի։ Այն բաղկացած է մի քանի փուլերից։

tiknik6

Այս կենտրոնում կրեատիվ ու ինքնատիպ դիզայներական լուծումների շնորհիվ անպիտան իրերը երկրորդ կյանք են ստանում: Սկզբից գրքի վրա են փաթաթում թելը, որպեսզի այսպես ասած տիկնիկի մարմինը պատրաստեն, հետո նույն տրամաբանությամբ ձեռքերն են շարունակում ստեղծել։ Ստվարաթղթով կոն են կազմում, որը հանդիսանում է տիկնիկի հիմքը, այնուհետև կարում են ապագա տիկնիկի դեմքն ու հագուստը:

tiknik7

Ի վերջո տիկնիկը «հոգի» ու «մարմին» է ստանում և տիկնիկագործի ցանկությամբ ու պատկերացմամբ ձևավորվում հերթական կերպարը՝ հացթուխը, իլիկ մանող ու բուրդ գզող կինը, վար ու ցանք անող տղամարդը…

tiknik1

Ջավախքյան տիկնիկը ներկայացնելով յուրահատուկ կերպար դեռ մնում է անհայտ այդ կերպարը որոնողների համար…

Մարգարիտա Խասանշինա
Քրիստինե Հակոբյան