Հունիսի 29-ին Ախալքալաքի Երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ուսումնական տարվա ավարտը խորհրդանշող հաշվետու համերգ։

Աշակերտները, ովքեր մասնակցում էին համերգին, արդեն ունեն երաժշտական հաջողություններ ինչպես միջազգային մրցույթներում, այնպես էլ տարածաշրջանային։

«Սաները, ովքեր մասնակցում են համերգին, բոլորը հաղթողներ են, ինչը մեզ համար մեծ հպարտություն է, և մեր երաժշտական դպրոցի պատմության վառ ու գեղեցիկ էջերից մեկը։ Կան սաներ ովքեր մեր դպրոցի անունը բարձր են պահում միջազգային երաժշտական մրցույթներում, վերջերս մենք երեք մասնակից ունեինք Առնո Բաբաջանյանի անվան մրցույթում, որտեղից մեր սաները նույնպես վերադարձել են հաջողուրյուններով», – մեզ հետ զրույցում ասաց երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։

Երեխաները հանդես եկան տարբեր՝ հայ, վրացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Համերգին հնչեց ոչ միայն ստեղնաշարային, այլ նաև լարային գործիքներով կատարումներ։

Համերգը անցկացվեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում, որին ներկա էին Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի առաջնորդ՝ Նիկոլոզ Փաճուաշվիլին, Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը և այլք։

erajshtakan

erajshtakan1

erajshtakan2

erajshtakan3

erajshtakan4

erajshtakan6

erajshtakan7

erajshtakan9

erajshtakan8

Ջուլիետա Տոնականյան