Այսօր, օգոստոսի 7-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի բացման արարողությունը, որը կտևի մեկ շաբաթ։

Արդեն 6 տարի է ինչ սփյուռքից ջոկատավարներ են գալիս Ջավախք և տարբեր շրջաններում հարյուրավոր երեխաների հետ աշխատում են սովորեցնելով երգեր, պարեր և ապահովելով ուրախ տրամադրություն։

ճամբար

Սփյուռքից եկած ջոկատավարները մեծ սիրով են աշխատում երեխաների հետ և նրանց մասին արտահայտվելիս նշում են՝ «այստեղ չարաճճի երեխաներ չկան, միայն շատախոս երեխաներ են»։

ճամբար,,,

«Ջավախք» ճամբարի ծրագիրը Հայ Օգնության միության ծրագիրն է, և Վրաստանում իրականացվում է ՎՀՕՄ-ի օժանդակությամբ: Առաջին տարին Ջավախքի ճամբար ծրագիրն կազմակերպվել է միայն Ախալցխայում և Ախալքալաքում: Իսկ այսօր արդեն ծրագրի շրջանակները ընդարձակվել են հասնելով Նինոծմինդա և Ծալկա:

Ճամբարականների գրաֆիկը հագեցած է խաղերով, երգերով ու ուսուցողական պրոցեսով։ Երեխաների սնունդը ապահովում են կազմակերպիչները։

Ջուլիետա Տոնականյան