Վրաստանի Ներքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Գիորգի Մղեբրիշվիլին հյուրին ծանոթացրել է Վրաստանի ՆԳՆ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման Գործակալությունում ընթացող բարեփոխումներին և նշել է, որ վրացական կողմը մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական պաշտպանության, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունը և համատեղ արձագանքը արտակարգ իրավիճակներին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարը ներկայացրել է Դավիթ Տոնոյանին Վրաստանի Ներքին գործերի նախարարության գործունեությունը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, ինչպես նաև ծանոթացրել ընթացիկ և նախատեսվող նախագծերի մասին:
Գիորգի Մղեբրիշվիլին նաև ուշադրություն հրավիրել տարբեր ռազմավարական հարցերով ՆԳՆ ակադեմիայի միջազգային վերապատրաստման թրեյնինգ-նախագիծը, որի շրջանակներում պետք է իրականացվեն տարածաշրջանի և հարևան երկրների իրավապահ մարմինների համատեղ զորավարժություններ:
Լուսինե Աստոյան