Այսօր Թբիլիսում նշվեց ավանդական դարձած «Վարդատոն 2023»-ը, որը սկվեց Սայաթ-նովայի շիրմաքարին վարդեր խոնհարելով:
«Լուսանկարում Հովհաննես Թումանյանի ծոռնուհին է»
Սայաթ Նովային նվիրված միջոցառումն անցկացվեց Թբիլիսիի Մեյդան թաղամասում, անցած տարիների համեմատ փոփոխված ժամանակացույցով, որի պատճառը շոգ եղանակն էր:
«Ավանդական տոնը, որը նշվում է ամեն տարի մայիսին, այս տարի առավել խորհրդանշական էր, քանի որ տոնը համընկավ ՀՀ-ի առաջին հանրապետության անկախության օրվա հետ», – Jnews-ի հետ զրույցում ասաց «Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավար Մարի Առաքելովան։
«Գրեթե 100 տարի և ավել, մշակույթային այս քաղաքում տոնվում է այս տոնը, որը նվիրված է Կովկասի աշուղին՝ Սայաթ-Նովային: Այս տոնին մասնակցում եմ առաջին անգամ, ինձ համար սա շատ հաճելի է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ են և նրանց, ովքեր ունեն իրենց ներդրումն այս գործում», – իր ելույթում ասաց ՀՀ լիազոր դեսապան Աշոտ Սմբատյանը:
Վերջինիս համար ողջունելի է նաև այն, որ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» համույթը մասնակցում է Վարդատոնին:
«Սայաթ-Նովա» համույթից բացի, տարբեր պարային ու երաժշտական կատարումներով հանդես եկան՝ Հայաստանից ու Վրաստանից երգիչներ, համույթներ ու պարողներ:
Լուսանկարում Ախալքալաքի «Հայք» պարային խումբն է
Կարևոր հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի գրողների միության նախագահ՝ Մաղվալա Գոնաշվիլին: Մասնավորապես ասաց. «Մյուս տարի հոբելյանական է, լրանում է Վարդատոնի 110-ամյակը: Այդ առիթով, առաջարկում եմ, որ «Սայաթ-նովայի» անունով մրցանակ սահմանենք, որը կտրվի այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում»:
Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» անվանումով: Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։
Վարդատոն ավանդական միջոցառումն այս տարի ևս անցկացվեց «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի հովանու ներքո: