Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ոստիկանությունն արտակարգ դրության և պարետային ժամի 132 խախտում է արձանագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները մայիսի 12-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 13-ի 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 109 քաղաքացու է տուգանել:
10 հոգի տուգանվել է տեղաշարժման և մեքենայում գտնվելու կանոնները խախտելու համար:
Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային վայրում երեք մարդուց ավելի հավաքվելու և երկմետրանոց սոցիալական հեռավորությունը խախտելու համար տուգանել են ընդհանուր առմամբ 13 քաղաքացու:
ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:ն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: