Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, Վրաստանի ցանկացած քաղաքացու, անկախ նրա ազգային պատկանելության, արտակարգ դրության պայմաններում ծառայությունը մատուցվում է հավասար: Այս մասին Գախարիան հայտարարել է այսօրվա կառավարության նիստում, փոխանցում է Aliq.ge լրատվականը:
«Մեր յուրաքանչյուր շրջանում, որտեղ մեզ հետ միասին ապրում են ազգային փոքրամասնությունները, ուզում եմ առաջին հերթին դիմել տեղական մունիցիպալիտետներին՝ կրկնապատկել աշխատանքը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու հասանելի լինի ողջ տեղեկատվությունը, արտոնությունները, որոնք վերաբերում են սոցիալական աջակցության քայլերին»,- նշել է վարչապետը:
Նա նաև դիմել է նահանգապետերին՝ քայլեր ձեռնարկել կառավարության կողմից իրականացվող միջոցառումները Վրաստանի քաղաքացիների շրջանում հավասարապես բաշխելու: