Այսօր Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ Եվրամիության մասին տեղեկատվական հանդիպում, որին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:
Հանդիպումը կազմակերպել էր Վրաստանի Բարեփոխումների ասոցիացիան` Grass-ը, «Վրաստանի բնակչության շրջանում ԵՄ-ի մասին իրազեկության և գիտելիքների մակարդակի բարձրացում» նախագծի շրջանակներում:
Հանդիպում ղեկավարում էին «Վրաստանի բաց հասարակություն» հիմնադրամի ներկայացուցիչ Վանո Չխիկվաձեն, Սերգո Կապանաձեն և Լևան Մախաշվիլին՝ Թբիլիսիի պետական համալսարանից:
Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Վրաստանի հարաբերությունների պատմությունը Եվրամիության հետ, ԵՄ ինստիտուտները, Եվրամիությունում որոշումների կայացման պրոցեսը, ԵՄ-ի հետ հարաբերությունները Վրաստանի հետ, մուտքի արտոնագրերի ազատականացման ռեժիմը (ազատ տեղաշարժ դեպի ԵՄ) և շատ ավելին:
Հանդիպման մասնակիցներին ամենից շատ հետաքրքրում էին Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը վերաբերյալ թեմաները և բարեփոխումները, որոնք ապահովում են մուտքը ԵՄ: Ինչպես նաև, բազմաթիվ հարցեր` կապված մուտքի արտոնագրերի-ազատականացմանը, արտաքին քաղաքականությանը և Բրեկսիտին, ինչպես նաև Վրաստանի անդամակցությունը Եվրամիություն՝ օգուտներն ու կորուստները:
Ներկաներին նաև հետաքրքրում էր ԵՄ-ի երիտասարդական ծրագրերը, մասնավորապես, փոխանակման ծրագրերը և Էրազմուս+ ը: Հանդիպումն անցկացվեց Եվրահանձնաժողովի, Էրազմուս + ֆինանսական աջակցությամբ, և ՆԱՏՕ-ի և Եվրամիության Տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Քրիստինե Մարաբյան