Որոշ բնակիչներ Փարվանա գյուղի կենտրոնով անցնող ջրատարի մեջ գոմաղբ են լցնում, որը ջրերի հետ միասին թափվում է համանուն լիճը:
Փարվանա գյուղի բնակիչները ընտրել են գոմաղբի ոչմչացման նման ճանապարհ, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի համար, քանի որ գոմաղբը ինքնին համարվում է թունավոր թափոն:
Ջրատար գիծն անցնում է Քարվան-սարայի կողքով, ջուրը թափոնների հետ լցվում ու ոչնչացնում է Քարվան-սարայի հիմքը, որը XIII-XIV դարերի պատմական հուշարձան է: Դա փաստում է այն մասին, որ այստեղով է անցել ճանապարհը, որը Վրաստանը կապել է Մերձավոր Արևելքին:
Ըստ Փարվանա գյուղի բնակիչների, ովքեր չցանկացան նշել իրենց անունները, նրանց հաճելի չէ, որ ջրատարի մոտ անտանելի հոտ է, ու նրանք ընդունում են, թե ինչպիսի վնաս է հասցնում դա լճին:
Փարվանան Վրաստանի ամենամեծ լիճն է: Այն հարուստ է ձկնային ռեսուրսներով: Այստեղ շատ ձկներ կային՝ ռյաբուշկա, կողակ, իշխան, կարմրակ, մանրածածան, կարպ, բայց այժմ որոշ տեսակներ անհետացել են: Փարվանան գտնվում է ծովի մակարդակից 2073 մետր բարձրության վրա ու ունի բավականին մեծ տարածք՝ 37.5 քառակուսի կմ: Նրա առավելագույն խորությունը կազմում է 3 մետր 30 սանտիմետր, իսկ միջին խորությունը՝ 2 մետր 20 սանտիմետր: Ձմռանը լիճը ամբողջությամբ սառցակալվում է: Սառույցի հաստությունը հասնում է մինչև 73 սանտիմետր: Ինչ վերաբերում է ձկնորսությանը, ապա Փարվանա գյուղի բնակիչներն ասում են, որ այժմ նրանց թույլ չեն տալիս ձուկ բռնել: Բայց երբեմն կարելի է տեսնել ձկնորսների, ովքեր գաղտնի, ցանցով ձուկ են որսում:
Բորիս Ղարսլյան