Արագվա-Կոթելիա ճանապարհի վերականգնման աշխատանքների ընթացքում Արագվա գյուղի բնակիչները իմանում են, որ ճանապարհի կառուցման հետ իրենց գյուղում մայթեր նախատեսված չեն: Նրանք պահանջում են, որ վերականգնման նախագիծը փոխվի ու այնտեղ ընդգրկվի մայթերի շինարարություն:
Մոտ մեկ տարի առաջ, 2016 թ.-ի հունիսին սկսվեց Բորժոմ-Բակուրիան-Ախալքալաք մայրուղու 69-ից 74 կմ հատվածի վերականգնման նախագիծը: Այդ հատվածը անցնում է Արագվա գյուղով և հասնում մինչ Կոթելիա գյուղ: Աշխատանքները ավարտվելու են մինչ 2017 թ.-ի օգոստոսը: Այժմ, երբ ասֆալտի հիմքը պատրաստ է և շուտով սկսվելու են ասֆալտապատման աշխատանքները, Արագվայի բնակիչները իմացել են, որ իրենց գյուղում մայթերի կառուցում չի նախատեսվում:
Ճիշտ է, Արագվայում մինչ այժմ էլ չկային մայթեր, բայց ճանապարհի կառուցման հետ գյուղում մեքենաների երթևեկության արագությունը կմեծանա, հետիոտների երթևեկությունը կդառնա ավելի խոցելի և նրանց համար ավելի վտանգավոր կլինի: Գյուղացիները մտահոգված են քանի որ, որ այս ճանապարհով իրենց երեխաները ամեն օր գնում են դպրոց և դա նրանց էլ ավելի է անհանգստացնում:
«Ինչպես երեխաները գնան դպրոց: Փողոցով քայլեն: Այո նախկինում չկար, բայց չէ, որ հիմա ճանապարհները վերանորոգվում են, կարող էին հաշվարկել: Ինչպես կարող էին նախագծել առանց հետիոտնային անցման: Չէ որ սա բնակավայր է», – դժգոհում է Սպիրիդոն Ունանյանը:
Մայթերի բացակայության հետ մեկտեղ բնակիչներն ունեն նաև այլ բողոքի առիթներ: Պարզվում է, որ մայրուղուն մոտ գտնվող որոշ տներ, բարձրացված ճանապարհի հետ համեմատ, ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում և դրա արդյունքում, այդ տները անձրևների ժամանակ լցվում են ջրով:
« Անձրևներից հետո ջուրը հավաքվում է և լցվում իմ խանութ, ավտոտնակ: Կենտրոնական ճանապարհը շատ են բարձրացրել, իսկ ներքին ջրահեռացման գծեր, որոնոց միջոցով փողոցի ջրերը կլցվեին կենտրոնական ջրագիծ չկա: Ուր է լցվում ջուրը», – դժգոհում է Եղիշե Աբդոյանը:
«Նորաշեն»-ի բնակիչները, որը գտնվում է գյուղի վերջում, դժգոհում են, որ մեծ գյուղում նախատեսել են միայն մեկ կանգառ, և նրանք այդ կանգառ հասնելու համար մոտ 2 կիլոմետր քայլելու են:
Ըստ Մելիք Մելքոնյանի Արագվա գյուղում, պետք է կառուցեին ևս մեկ կանգառ, բայց
«Այնտեղ, որտեղ նրանք ուզում էին կառուցել ևս մեկ կանգառ մի վագոն կար, որը ինչ-որ մեկի սեփականությունն է, ինչի պատճառով վագոնը չտեղափոխեցին, և կանգառը չկառուցեցին: Իմ որդին աշխատում էր շինարարությունում, նա ասաց այդ մասին: Ինչու Կոթելիա գյուղում նախատեսվում է կառուցել 3 կանգառ, իսկ մեր գյուղում՝ մեկը », – ասում է Մելիք Մելքոնյանը:
Արագվա-Կոթելիա ճանապարհի վերականգնման ծրագիրը իրականացնում է ՍՊԸ « Ա.Ա.Բ. »-ը: Արագվա գյուղի բոլոր բնակիչների բողոքները ուղղված են այս ընկերության աշխատակիցներին, սակայն այնտեղ բոլոր բողոքների համար ունեն մեկ պատասխան. ընկերությունը աշխատում է ըստ նախագծի, և նախագծից չի կարող որևէ կերպ շեղվել:
«Ես կատարող եմ: Արագվա գյուղում մայթերի շինարարություն չի նախատեսված, Կոթելյա գյուղում նախագծով կա մայթեր: Արագվայում նախատեսված է մեկ կանգառ, Կոթելիայում` երեք: Նախագիծը առաջին օրվանից կայքում էր, ցանկացած մարդ կարող էր տեսնել այն », – ասում է շինարարության պատասխանատու Վահե Մարգարյանը:
Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասում է, որ նրանք այդ ճանապարհի շինարարության հետ կապ չունեն, բայց եթե աշխատանքի ավարտից հետո ի հայտ է գալիս տեխնիկական թերություն, ինչ որ բան փոխելը խնդրահարույց է:
«Մենք դրա հետ կապ չունենք: Այն կառուցում է ճանապարհների Դեպարտամենտը: Սակայն, եթե բողոք լինի, մենք կարող ենք դիմել Դեպարտամենտ: Թող բնակիչները կետ առ կետ ներկայացնեն իրենց պահանջները և հիմնավորեն: Թող դիմում գրեն Շրջանային վարչության ղեկավարի անունով: Եթե գտնենք, որ բողոքը հիմնավորված է, նամակ կուղարկենք Դեպարտամենտ և այնտեղ կվերանայեն այն », – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Ըստ վերականգնման նախագծի գծագրերի, որը կարելի է գտնել պետական գնումների կայքում, գիծը, որը կոչվում է «հետիոտնային ճանապարհը» գծված է վերականգնվող ճանապարհի ամբողջ երկարությամբ: Ինչպես նաև տենդերային փաստաթղթերում նշված է նաև, որ հետիոտնային ճանապարհը պետք է ծածկված լինի ասֆալտաբետոնե շերտով: Մենք փորձեցինք հստակեցնել Արագվա գյուղում մայթերի առկայության կամ բացակայության հարցը ճանապարհների Դեպարտամենտի մամլո ծառայությունում, որտեղ մեզ ասացին, որ ընդհանուր առմամբ նախագծով մայթեր նախատեսված են:
Պարզաբանման և հստակեցման համար, մենք կապվեցինք ճանապարհների Դեպարտամենտի նախագծային բաժնի հետ, որտեղ մեզ պատասխանեցին.
«Հնարավորություն չկար, մայթեր կառուցելու համար տեղ չկար, քանի որ բնակիչների ցանկապատներն են, որոնք խոչընդոտում էին մայթերի կառուցմանը»:
Շուշան Շիրինյան