Խելվաչաուրիում, Մախվիլաուրի գյուղում հնագետները հայտնաբերել են նեոլիթյան ժամանակաշրջանին պատկանող մ.թ.ա. 7-6-րդ հազարամյակների առարկաներ:
Գտնվել են հնագույն կավե ամանեղեն, զենքեր և ձկնորսության պարագաներ: Այս տեղեկատվությունը տարածել է Բաթումիի Հնէաբանական թանգարանի տնօրեն` Ամիրան Կախիձեն: Ըստ նրա, պեղումներն այդ տարածքում սկսվել են անցյալ դարի 70-ական թվականներին:
«Դա համաշխարհային մշակույթի հետաքրքիր հուշարձան է: Պեղումները սկսվել են անցյալ դարի 70-ական թվականներին: Մենք գտել ենք նեոլիթյան ժամանակաշրջանի նյութեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7-6 հազարամյակներին: Հայտնաբերվել է հնագույն կավե ամանեղեն, զենքեր և ձկնորսական պարագաներ: Տարածքը մասնավոր սեփականություն է և պատկանում է Նոդար Ծուլուկիձեին: Գտնված առարկաները պետք է փոխանցվեն հնեագիտական թանգարանին», – հայտարարել է Ամիրան Կախիձեն:
Լուսինե Աստոյան