«Մուրջի» համույթը Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում հունիսի 4-ին անցկացրեց համերգ նվիրված Սբ. Նինոյին:

koncert

Համերգային դահլիճը լի էր հանդիսատեսով: Մշակութային կենտրոնի դահլիճում ներկա էր երիտասարդների խումբը, ովքեր սկսել են ուխտագնացությունը` Սբ. Նինոյի, Վրաստանի ճշմարիտ առաքյալի հետքերով: «Մուրջի» համույթը ելույթ ունեցավ տասը վրացական ժողովրդական պարային համարներով:

koncert 2

«Մուրջի» համույթից բացի ելույթ ունեցան «Փարվանա» և «Նաիրի» համույթները և Նինոծմինդայի շրջանի «Նինոյի» անվան գիշերօթիկ դպրոցի աշակերտները:

koncert 3

Համերգը կազմակերպել էր «Մուրջի» համույթի պարուսույցը Նինոծմինդայի մշակութային կենտրոնի հետ համատեղ: Ախալքալաք քաղաքի «Մուրջի» համույթը Գիորգի Մետրեվելիի ղեկավարության ներքո գործում է արդեն յոթ տարի:

Վրաստանում հարգում են Սուրբ Նինոյին, որպես Վրաստանի լուսավորչի ու հովանավորի: Ըստ ավանդույթի, Նինոոբայի օրը երեխաների, դեռահասների և երիտասարդների մեծ խումբը հոգևորականների ուղեկցությամբ սկսում է ուխտագնացությունը` Վրաստանի ճշմարիտ առաքյալի հետքերով: Այս ուխտը շարունակվում է մոտ վեց շաբաթ, և լիովին համահունչ է Սբ. Նինոյի Վրաստան հասնելուց հետո անցած երթուղուն:

Բորիս Ղարսլյան