2019 թ.-ի նոյեմբերի 20-ին, «Henley & Partners» ընկերությունը ներկայացրել է Համաշխարհային քաղաքացիությունների հերթական ինդեքսը (Kälin and Kochenov’s Quality of Nationality Index, QNI), որն ապահովում է ամբողջ աշխարհի տարբեր քաղաքացիությունների օբյեկտիվ գնահատումը:
Մի քանի տարի է անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի քաղաքացիությունը: Երկիրը հավաքել է հնարավոր 100%-ից 83,5%-ը: Փոքր ինչ տարբերությամբ հաջորդում են Գերմանիան և Նիդեռլանդները: Ֆրանսիան նրանցից առաջ է անցել ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ, որ քաղաքացիները կարող են բնակվել և աշխատել այլ երկրներում: Առաջին հնգյակում են՝ Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Իսլանդիան: Մեծ Բրիտանիան մեկ տարվա ընթացքում բարձրացել է իր դիրքերը երեք հորիզոնականով և այժմ գտնվում է 8-րդ տեղում (80.3%): ԱՄՆ-ն զբաղեցնում է 25-րդ տեղը՝ ետ մնալով ԵՄ երկրներից՝ առանց այցեգրի անհրաժեշտության այլ երկրներում ապրելու և աշխատելու հնարավորությամբ:
Ամենացածր ցուցանիշները Աֆղանստանում (15,4%) և Սոմալիում են (13.8%):
Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում Արևելյան Թիմորը (92-րդ տեղ) ցույց է տվել նկատելի աճ 2014 թվականից ի վեր՝ բարելավելով իր դիրքերը 26-ով: 2014 թվականից ի վեր Կատարի քաղաքացիությունն ապրել է զգալի անկում` 25 դիրքով:
Վրաստանը շարունակում է բարելավել արդյունքները վարկանիշում` 77-րդ հորիզոնական և 37,5%: Մեկ տարվա ընթացքում երկիրը իր դիրքը բարելավել է երկու դիրքով: 2016 թվականից ի վեր Վրաստանը ավելացրել է 24 դիրք, ինչը դարձել է Ինդեքսի պատմության ամենաուշագրավ ցատկումներից մեկը: Հիմնական պատճառը՝ 2017 թվականին Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագիր ստանալն է:
Եվրոպական երկրները, որոնք օտարերկրացիներին հնարավորություն են տալիս ստանալու քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց, գտնվում են վարկանիշային աղյուսակի վերին դիրքերում: Ավստրիան զբաղեցնում է 12-րդ տեղը՝ 79,7% ցուցանիշով: Մեկ տարվա ընթացքում Մալթան ցատկել է 23-րդից մինչև 16-րդ հորիզոնականը (77,6%), Կիպրոսը՝ 25-ից 21-րդը (75.3%): Չեռնոգորիան, որը վերջերս սկսել է ընդունել նոր ներդրումային ծրագրին մասնակցության հայտեր, զբաղեցնում է 64-րդ տեղը (40.9%):