Վրացական կոմերցիոն բանկերի գումարային փոխանցումների ծավալը էլեկտրոնային համակարգերի օգնությամբ 2017 թ.-ի չորս ամիսների ընթացքում կազմել է 395.9 մլն դոլար, ինչը 19,2% -ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Ռուսաստանը դրամական փոխանցումների ծավալով առաջատարն է Վրաստանում – 2017թ.-ի ապրիլին այս երկրից փոխանցվել է 35,4 մլն դոլար, ինչը 7,7% -ով պակաս է այս տարվա մարտից, և 12%-ով ավելին է 2016 թ.-ի ապրիլի համեմատ, ասվում է Վրաստանի Ազգային բանկի կայքի նյութերում:
Ռուսաստանի մասնաբաժինը ապրիլին կազմում է էլեկտրոնային համակարգերի օգնությամբ կոմերցիոն բանկերի գումարային փոխանցումների ծավալի 33.4%-ը:
Ռուսաստանից դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը առաջին չորս ամիսների ընթացքում կազմել է 130.5 մլն ԱՄՆ դոլար: Ապրիլին, Վրաստանում տարբեր երկրներից փոխանցել են ընդհանուր առմամբ 105,8 մլն դոլար, ինչը 11,6 տոկոսով ավելին է, 2016 թ.-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած: