Մայիսի 10-ին Ախալքալաքում ցուցադրվեց էկոլոգիապես մաքուր կարտոֆիլ մշակելու նոր տեխնիկան և համապատասխան պարարտանյութերը, որոնք ներկայացնում էին «Ջեոֆել» և «Սափերավի թիվի» կազմակերպությունները։
«Ջեոֆելի» ներկայացուցիչները ներկայացրեցին էկոլոգիապես մաքուր պարարտանյութերը, որոնք համեմատաբար առավել էժան ու օգտակար են։
Շրջանի հողագործներին ներկայացրեցին ոչ միայն պարարտանյութերն ու տեխնիկան այլ նաև դրանց օգտագործումը։
«Սափերավի tv»-ի ներկայացուցիչները բացատրեցին և պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերրվում էին Էկոլոգիապես մաքուր կարտոֆիլի մշակմանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի այն գործարանի ներկայացուցիչները, ովքեր արտադրում են տեխնիկա և հատուկ ագրեկատներ էկոլոգիապես մաքուր սննդամթերք ստանալու համար։
Ներկաների ուշադրությանն էր ներկայացված հատուկ տեխնիկա և ագրեկատներ, որոնք հենց տեղում պետք է փորձարկվեր։
Որպես փորձադաշտ նախատեսվել է հեկտար ու կես հողամաս, որտեղ այս տարի մշակելու են էկոլոգիապես մաքուր կարտոֆիլ։
«Մենք այս տարի փորձնական պետք է մշակենք էկոլոգիապես մաքուր կարտոֆիլ, և աշնանը արդյունքները ներկայացնենք մեր շրջանի հողագործներին։ Վերջին քսան տարվա ընթացքում քիմիկատների օգտագործումից հողերը սկսել են վարակվել տարբեր հիվանդություններով։ Չնայած այդ ամենին, Ախալքալաքի հողերը համարվում են ամենաառողջ հողերից մեկը ամբողջ Վրաստանում, և այս նորամուծությունը կնպաստի հողերի որակի պահպանմանն ու չհիվանդանալուն»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի կարտոֆիլ ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովը: