Այսօր կարտոֆիլի սերմերի պահանջարկը Ախալքալաքում քիչ է, ցածր գինը, որը տալիս են դրա համար չի բավարարում գյուղացիներին: Սա կարող է հանգեցնել այն բանին, որ մյուս տարի առաջարկը կարող է ավելի շատանալ, ինչը չի կարելի ասել պահանջարկի մասին:
Հողագործների խնդիրները անընդհատ փոխվում են մեկը մյուսով, եթե երեք շաբաթ առաջ նրանք մտահոգված էին, որ գնորդներ չկան, հիմա գնորդները արդեն հայտնվել են, սակայն գինը քիչ են տալիս: Հողագործները ամենից շատ մտահոգված են սերմացու կարտոֆիլի փոքր գների համար:
Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնում կարծում են, որ կարտոֆիլի իրացման խնդիրներում ինչ-որ տեղ մեղավոր են իրենք ֆերմերները, քանի որ նրանք տալիս են սխալ տեղեկատվություն վերամշակվող հողի տարածքի և ստացված բերքի մասին:
Ըստ Ռամազ Գոգոլաձեի, ֆերմերները իրենք պետք է շահագրգռված լինեն, այն հարցում, որ ճիշտ տեղեկություններ տան աճեցրած կարտոֆիլի քանակի մասին, որ պետությունը իմանա, թե որքան կարտոֆիլ է հարկավոր ներկրել երկիր:
“Երևի թե մարդիկ որոշ վախ ունեն հարկերի պատճառով: Մենք չորս տարի է աշխատում ենք, բայց ըստ մեր տեղեկությունների, նրանք չեն ասում, թե որքան են իրականում աճեցնում կարտոֆիլ: Միշտ ասում են նվազեցված թվեր: Եթե շրջանում տնկվել է 10 000 հա կարտոֆիլ, ասում են 5000 հա, ինչը շատ քիչ է մեր երկրի համար, սակայն իրականում շատ կարտոֆիլ է տնկվել շրջանում: Եվ պետությունը ստիպված է ներմուծել այլ տեղերից բավարարելու համար պահանջարկը: Ավելի լավ կլինի թե նրանց և թե մեզ համար, եթե նրանք մեզ ճիշտ տեղեկատվություն տան տնկած քանակի մասին », – ասում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեն:
Արմեն Ամիրշատյանը ասում է, որ չի կարող իրացնել իր սերմացու կարտոֆիլը, թեև շատ ցածր գին է խնդրում: Նրա կարծիքով պատճառը կայանում է նրանում, որ առաջարկը ավելի շատ է քան պահանջը:
“Հիմնականում մեզ մոտ գալիս են Մառնեուլից, Բոլնիսից և գնում 1կգ 25-30 թեթրիով, դա երեքտարվա սերմացու կարտոֆիլ է: Սակայն նրանք գնեցին, որքան որ իրենց էր հարկավոր: Բերքը այս տարի շատ էր: Շրջանում շատ կարտոֆիլ է աճեցվում: Հացահատիկայիններ քիչ են ցանում: Ես նախկինում ցանում էի 1հա հացահատիկային, հիմա միայն 20 ար: Պրոցեսը չի կարգավորվում”, – ասում է Արմեն Ամիրշատյանը:
Շրջանում 2016թ.-ին տնկվել է շատ կարտոֆիլ, բացի այդ բերքատու տարի էր, ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ իրացման հետ կապված մեկ կարտոֆիլը վաճառելու հետ, մեկ սերմացուն:
2016թ.-ի աշնանը կարտոֆիլի իրացումը խնդիր էր, քանի որ Ադրբեջանից գնորդներ չէին գալիս: Շատերը վաճառում էին կարտոֆիլը, ուղղակիորեն դաշտերից 25-30 թեթրիի, ինչը, հողագործների ասելով, հազիվ փակում էր ինքնարժեքը: Հետո արդեն նոր տարվան մոտ ի հայտ եկան գնորդներ և գները սկսեցին աճել: Հետզհետե կարտոֆիլի գինը և պահանջարկը սկսեցին աճել, սակայն սերմացու կարտոֆիլը նորից պահանված չէ:
Հաճախորդները դրսից հիմնականում գնում էին որքան որ իրենց է հարկավոր: Տեղի հողագործների հույսերը միայն տեղացիների վրա էր, սակայն բոլորրը հիմնականում ունեն սերմացու կարտոֆիլ:
Դիմիտրի Խմալաձեն ունի ծախելու 6 տոննա սերմացու կարտոֆիլ:
“Ես հույս ունեմ, որ կկարողանամ վաճառել իմ սերմացու կարտոֆիլը 70-80 թեթրիի: Մեր հույսը տեղի ֆերմերներն են և կրկին այն, որ ադրբեջանցիները կգնեն խոշոր սերմացու կարտոֆիլը առօրյա օգտագործման համար”,- ասում է Դիմիտրի Խմալաձեն:
Ըստ Ախալքալաքի Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի տեղեկատվության, եթե հողագործներին չհաջողվի վաճառել իրենց կարտոֆիլը, ապա նրանք կտնկեն այն, ինչը կհանգեցնի կարտոֆիլային դաշտերի էլ ավելի շատ ավելացմանը և հնարավոր է ավելի շատ տարբերության պահանջարկի և առաջարկության միջև:
Շուշան Շիրինյան