Բուլղարիայում կայացած Կարատե-դո շոտոկանի աշխարհի 8-րդ առաջնությունից Ախալքալաքի մարզիկները վերադարձել են բրոնզե մեդալով:

Ապրիլի 28-30-ին բուլղարական Վառնա քաղաքում տեղի ունեցավ Շոտոկանի համաշխարհային առաջնությունը: Մրցակցությանը ներկա էին շուրջ 1050 մարզիկներ 21 երկրներից: Մարզիկները մրցում էին Կատա, WKF Կումիտե կանոններով, Շոբու Իպպոն կումիտե, Ջույ կումիտե, ինչպես նաև Կատայի և Կումիտեի թիմով: Վրաստանի պատվիրակությունը գլխավորում էր կոնֆեդերացիայի նախագահ Կախա Բասալիան:

sport1

Վրաստանից առաջնությանը մասնակցող մարզիկների թիմը կազմավորվել է երկրի տարբեր տարածաշրջանների մարզիկներից, ինչպես նաև մրցավարային կազմը, որը ղեկավարում էր Մամուկա Կուրաշվիլին:

Առաջնությունից հետո Վրաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք՝ 10 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե մեդալներով: Մեդալակիրների թվում էր նաև Ախալքալաքի Սպորտ դպրոցի մարզի Վլադիմիր Ջինիսյանը, ով հավաքականի կազմում բրոնզե մեդալ նվաճեց: Վերջինիս մարզիչն է Ռաֆայել Դարբինյանը: Շոբու Իպպոն կատեգորիայից 55 կգ քաշային կարգում Ախալքալաքի մարզիկը նվաճեց 3 հորիզոնականը:

Քրիստինե Մարաբյան