Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հավաստիացնում են, որ ուղղակիորեն նախագահական ընտրությունների վերացումը խորհրդարանական հանրապետությունների համար նորմալ երևույթ է:
Իշխող կուսակցության «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»-ի պատգամավոր Էկա Բեսելիան վտանգավոր է անվանել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունը, ով սուր քննադատության է ենթարկել Պետական սահմանադրական հանձնաժողովի կողմից մշակված երկրի հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Մարգվելաշվիլին Բաթումիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել Վրաստանում ուղղակի նախագահական ընտրությունների վերացման մասին: «Վրացական երազանքը» առաջարկել է փոխել նախագահի ընտրությունների հետ կապված կանոնները երկրում խորհրդարանական հանրապետության անցումային պլանների հետ կապված: Ըստ իշխանությունների պլանների, 2023թ.-ին Վրաստանի նախագահին չի ընտրի բնակչությունը, այլ ընտրելու է խորհրդարանը: Հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2018 թ.-ի աշնանը:
«Կարծում եմ, որ նման հայտարարությունները վտանգավոր են և սպառնալի: Դա սպառնալիք է հանդիսանում պրոցեսի համար, քանի որ առջևում մեզ սպասվում է համընդհանուր քննարկում: Ինչպես նաև սպասվում է անցկացնել լայն, այլ ոչ թե հատվածական քննարկում: Խորհրդարանական մոդելի պայմաններում, մենք կարող ենք տեսնել փոփոխությունները համակարգված, և ոչ թե ըստ անհատական հարաբերության», – հայտարարել է Բեսելիան:
Վրաստանի նախագահի ոչ ուղղակի ընտրությունները խորհրդարանական հանրապետության պայմաններում միանգամայն նորմալ է և ընդունելի, նշել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամարա Չուղոշվիլին:
«Նման հանրապետությունները ամենից ժողովրդավարականն են: Ըստ այդմ, ցանկացած օբյեկտիվ դիտորդի և գնահատողի համար Նախագահի հայտարարությունը սխալ կլիներ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք մեկ ժամկետով անցկացնել նախագահական ընտրությունները ուղիղ ճանապարհով, իսկ հաջորդը ոչ ուղղակի», – ասել է Չուղոշվիլին:
Ի թիվս այլ հարցերի, Վրաստանի նախագահի ուղղակիորեն ընտրության վերացման նախաձեռնությունը դարձել է խոչընդոտ ընդդիմության և «Վրացական երազանք» միջև:
Ի նշան սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի բողոքի արդեն հեռացել են յոթ ընդդիմադիր կուսակցություններից վեցը: Իսկ մի կուսակցություն տվել է իշխանություններին ժամկետ մինչ շաբաթ օրը, երբ պետք է ներկայացվի Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը, ճշգրտումների մտցման համար:
Պետական Սահմանադրական հանձնաժողովը սկսել է աշխատանքը 2016 թ.-ի դեկտեմբերին, և արդեն անցել իր աշխատանքի վերջնական փուլին: Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կներկայացվի խորհրդարան մինչ ապրիլի 30-ը: Հետո, Վրաստանի օրենսդիր մարմինը փոփոխություններ կմտցնի հանրային քննարկման, որը կտևի մեկ ամիս: Դրանից հետո, նախագիծը կվերադառնա խորհրդարան, և այն կսկսեն քննարկել հանձնաժողովներում:
Նյութը` Sputnik Վրաստան-ի