«Մենք ունենք բավարար ռեսուրսներ որպեսզի բոլոր տարածաշրջանները զարգացած լինեին հավասարապես, սակայն, ցավոք, դա այդպես չէ», – այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի Ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2017-2020 թթ.-ի աշխատանքային պլանի ներկայացման ժամանակ:
Ըստ նրա, 21-րդ դարում, աշխարհագրական դիրքը այլևս չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթություն ստանալու, առողջապահության կամ որևէ այլ տեսանկյունից:
«…Կառավարության չորս կետից բաղկացած պլանի ամենամասշտաբային բաղադրիչը համարվում է տարածական միավորը: Հենց տարածական պլանավորումը իրենից հիմք է ներկայացնում հետևողական և արագ զարգացման համար: Երկրի տարածական միավորների պլանում ամբողջությամբ հաշվի են առնվել Վրաստանի յուրաքանչյուր տարածաշրջանի բացառիկությունը և ներուժը: 21-րդ դարում, աշխարհագրական դիրքը չպետք է այլևս խոչընդոտ հանդիսանա կրթության համար կամ առողջապահության համար: Մեր խնդիրն է ստեղծել մատչելի պայմաններ մեր քաղաքացիների համար, երկրի բոլոր կետերում », – հայտարարել է Կվիրիկաշվիլին: