«Ռուսաստանում գործող «Ջավախք» սփյուռքի դիմումը համարվում է միջամտություն Աբխազիայի ներքին գործերին», – այսպիսի հայտարարություն է տարածել Աբխազիայի «Հայերի միությունը»:

Հայտարարության մեջ ասվում է, որ 2016 թ.-ի դեկտեմբերի 5-ին տարբեր տեղեկատվական պորտալներում հրապարակվել է Ռուսաստանում «Ջավախք» սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանի դիմումը: Դիմումի մեջ նշվում է, որ նա մեղադրել է Աբխազիայի ընդդիմությանը և ոչ պետական կազմակերպություններին բրիտանական հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորում ստանալու մեջ: Միևնույն ժամանակ, Արաբյանը ասում է, որ այդ գումարները Աբխազիա հասնում են ոչ պետական կազմակերպությունների օգնությամբ: Նա նաև հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը տրամադրել են Աբխազիայի հայ համայնքի լիազոր ներկայացուցիչները:

«Այսպիսով, Աբխազիայի «Հայերի միությունն» անհրաժեշտ է համարում հայտարարելու, որ այդ տեղեկատվությունը զրպարտություն է: Այս հայտարարությունը միջամտություն է Աբխազիայի ներքին գործերին և դա տարածելու և վիրավորելու համար կազմակերպությունն ստիպված կլինի պատասխանատվություն կրել: Այն դեպքում, եթե նա չկարողանա ապացուցել դա, մենք կպահանջենք հրապարակային ներողություն»:

Աբխազիայի «Հայերի միությունը» նաև նշում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանում գործող «Ջավախքի» սփյուռքը, Աբխազիայի էթնիկ փոքրամասնությունների միջև տարաձայնություն մտցնելու նպատակով կեղծ տեղեկատվություն է տարածում: «Մինչ այդ, «Ջավախքը» տարածել է տեղեկատվություն, որ Աբխազիայի հայերի միությունը, իբր խնդրել է ինքնավարություն»:

Ավելի վաղ, «Ջավախքը» նման վիճահարույց հայտարարություններ է արել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ, ջավախքահայության անունից և Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրման մասին:

Լուսինե Աստոյան