Վրաստանի կառավարությունն առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսում է 1,2 միլիոն հեկտար հողատարածք գրանցել: Ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել վարչապետ Գիորգի Գախարիայի գխավորությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ:
Ինչպես հանդիպմանը նշել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, ամռանը մեկնարկվելիք հողատարածքների գրանցման 8-ամսյա նախագիծը նախ կիրականացվի լեռնային շրջաններում, իսկ հաջորդ տարվա սկզբից կընդլայնվի՝ ներառելով Վրաստանի բոլոր մարզերը: Առաջիկա երեք տարիների ընթացքում հողատարածքների գրանցման նախագիծը կիրականացնի ամբողջ Վրաստանում: Ինչը նշանակում է, որ երկրի աշխարհագրական տարածքը պետք է ամբողջությամբ ընդգրկվի կադաստրի կողմից:
Հանդիպման ընթացքում խոսել են նաև այն բարեփոխումների մասին, որոնք իրականացվել են 2016 թվականից ի վեր և շեշտվել է, որ 2016 թվականից մինչ օրս հողատարածքների գրանցումը եռապատկվել է, քան անկախության վերականգնման պահից մինչև 2016 թվական:
Կառավարության անդամների գնահատմամբ՝ գրանցման գործընթացը իրականացվել է հաջողությամբ, բացի այդ, ըստ վերջիններիս կա նաև պատրաստակամություն ավելի կայուն քայլեր իրականացնելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը: