Ախալքալաքի շրջանի ամենամեծ՝ Դիլիսկա գյուղում Շախմատի դպրոցը գործում է առանց ջեռուցման ու մաքրության պայմաններում: Արդեն երկար տարիներ առկա է ցրտի խնդիրը, ըստ գյուղական իշխանությունների խոստումների այն շուտով կլուծվի:

Գյուղական Շախմատի դպրոց հաճախում են տարբեր տարիքի 45 աղջիկ և 42 տղա: Սակայն, նրանցից շատերը շախմատի դասերին այցելելուց հետո հաճախ և երկար ժամանակով հիվանդանում են: Պատճառը ցուրտն է: Ըստ շախմատի դպրոցի ուսուցչի դիզելային վառելիքի համար, որով տաքացնում էին շինությունը ձմռանը, ծախսվել է 480 լարի: Մինչդեռ, սենյակում դրված փոշոտվում են արկղերում գտնվող կենտրոնական ջեռուցման սարքավորումները:

«Ահա, ինչպես տեսնում եք, գազն անցկացվել է: Ջեռուցման համակարգի սարքավորումները ձեռք են բերվել անցյալ տարի գյուղի գումարներով: Խողովակները կան, սակայն քաշել ջեռուցումը չեն շտապում: Երեխաների 80%-ը հիվանդացան ձմռանը, այցելելով շախմատի դասերի: Իմ աշակերտները շրջանի համար փոքր դեր չեն խաղացել, ներկայացնելով մեկ Թբիլիսիում, մեկ Երևանում»,- ասում է Դիլիսկա գյուղի շախմատի դպրոցի մարզիչ Ռազմիկ Գոգորյանը:

shaxmati4

shaxmati2

Ջեռուցումը՝ դպրոցի երկար տարիների խնդիրն է, սակայն մարզիչ Ռազմիկ Գոգորյանն այն համարում է համարյա լուծված, սակայն ըստ նրա, դպրոցում կան այլ մանր խնդիրներ ևս: Շախմատի դպրոցի 87 աշակերտների համար կա ընդամենը 18 աթոռակներ: Խնդիրներից մեկը` մաքրությունն է: Շինությունը այս անգամ նույնպես շատ փոշոտ էր:

«Ես արդեն աշխատում եմ այստեղ 9 տարի և հավաքարար, և հնոցապան, ինչպես նաև շախմատի մարզիչ: Մյուս խնդիրը դա մաքրությունն է: Մեզ հարկավոր է հավաքարար: Ես ստանում եմ 225 լարի աշխատավարձ, բայց ես ստիպված եմ վճարել իմ գրպանից, որպեսզի մաքրեն սենյակը: Վճարում եմ գրպանիցս 25-ից 30 լարի որպեսզի սենյակը մաքրեն: Ես ստիպված եմ երկու ժամ շուտ գալ, մինչ դասերը, ջեռուցում եմ, մաքրում եմ սենյակը, որպեսզի երբ երեխաները գան չսառեն և մաքուր լինի: Բայց ես 3 անգամ հիվանդացա, այն աստիճանի որ սիստեմա էին միացրել»,- ասում է Ռազմիկ Գոգորյանը:

shaxmati1

shaxmati3

Ըստ մարզչի, շախմատի դպրոցի պայմանները քաղաքում և իրենց գյուղում անհավասար են: Քանի որ քաղաքի շախմատի դպրոցում և ջեռուցում կա և մաքրություն: Մինչ վերջերս դպրոցը չուներ ոչ տախտակներ, ոչ ժամացույցներ, ոչ էլ այլ անհրաժեշտ իրեր: Սակայն, Դիլիսկա գյուղի շախմատի դպրոցը 2015թ.-ին նվեր ստացավ տեղի իշխանություններից անհրաժեշտ շախմատային գույք, տաքացուցիչներ և այլ պարագաներ: Դպրոցը նվերներ ստացավ նաև Հայաստանից՝ մեթոդաբանության գրքեր և տախտակ:

Քրիստինե Մարաբյան