Կայացան Հայաստանի Հանրապետության Խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների օրվա պրոցեսն անցավ առանց որևէ անկարգությունների և ընդհանուր առմամբ խաղաղ մթնոլորտում, բայց նորացված ընտրական պրոցեսը բազմաթիվ ընտրողների համար տանջալից եղավ:
Նորամուծություններ
Հայաստանի 2017թ.-ի Խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ էին իրենց տեսակի մեջ և նորարար: Երկիրն կիսանախագահականից անցել է խորհրդարանական կառավարական համակարգի, որի նպատակն է նվազեցնել նախագահի լիազորությունները` հօգուտ վարչապետի և Խորհրդարանի: Ազգային ժողովն առաջին անգամ ընտրվել է բացառապես համամասնական հիմունքով: Տոկոսային բարիերը կուսակցությունների համար 5% էր, իսկ դաշինքներինը՝ 7%: Հայաստանի ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ չի նշվել պատգամավորների վերջնական թիվը: Ազգային ժողովը կազմված կլինի առնվազն 101 պատգամավորից, կայուն մեծամասնության պարտադիր երաշխավորով: Եթե ոչ մի կուսակցություն մեծամասնության աջակցությամբ չկարողանար ձևավորել կառավարություն, ապա կնշանակվեր երկրորդ փուլ, որին կմասնակցեին երկու կուսակցություններ, որոնք հավաքել են առավել թվով ձայներ: Սակայն ըստ երևույթի գործը դրան չհասավ:
Առաջին անգամ նշվել է նաև որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կհատկացվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար տեղեր:
Առաջին անգամ ընտրություններում օգտագործվել է թվային գրանցիչ, ինչպես նաև առաջին անգամ ընտրողներին տրվել է 9 քվեաթերթիկ, հաշվի չառնելով, որ եթե ընտրատեղամասը կարող է ընդունել 2000 ընտրող, ապա յուրաքանչյուր ընտրողի համար ընդամենը 21 վայրկյան է հասնում ընտրության համար:
Տանջալից պրոցեսը
Ընտրական պրոցեսը այսպիսին էր: Ընտրողը մտնում էր ընտրատեղամաս, մոտենում թվային գրանցիչին: Մասնագետը անցկացնում էր անձնագիրը գրանցիչով, հաճախ մի քանի անգամ, այն դեպքում եթե գրանցիչը չէր կարդում, ապա ընտրողի անձնագրային տվյալները գրանցիչ էին մտցվում ձեռքով: Հետո ընտրողը գրանցվում էր ընտրացուցակներում, վերցնում իր քվեաթերթիկը, ծրարը և գնում դեպի ընտրախցիկ: Այնտեղ ամեն ինչ սկսվում էր: 9 քվեաթերթիկ, ամենի մի կողմում կուսակցության կամ դաշինքի անունը, մյուս կողմում տվյալ կուսակցական թեկնածուները, բացի այդ առաջին էջում չէր կարելի կատարել որևէ գրություն, այլ միայն երկրորդ էջի վրա, այն էլ միայն մեկ նշում: Հետո պետք էր ընտրված միակ քվեաթերթիկը տեղադրել ծրարի մեջ, այն էլ զգուշորեն և այնպես, որ անկյունը երևար ծրարի անկյունի կտրվածքից: Մնացած քվեաթերթիկները պետք էր նետել փոքրիկ տուփերի մեջ ընտրախցիկում: Ապա դուրս գալ դնել ծրարը, որպեսզի ամրացնեն դրոշմանիշը, ամբողջ թափոնից ունենալ իր հետ ընտրաթղթիկը, որը տվել է գրանցող սարքը, և միայն այդ ժամանակ գցել ծրարը քվեատուփի մեջ, և ազատ լինել: Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ հարթ է, և լավ է, բայց գործնականում, կողքից դա երևում էր, որպես ընտրողների տանջանք, ում շտապեցնում էին հանձնաժողովի անդամները հերթերի պատճառով և հանձնաժողովի անդամների տառապանք, որոնց ճնշում էին հերթերը:
Ցուցադրական դեպք: Ընտրությունների օրը, Գյումրի քաղաքի ընտրատեղամասերից մեկում: Մի տարեց կին 70 տարեկանին մոտ դուրս է գալիս նախընտրական խցիկից, բերելով իր հետ քվեաթերթիկը և ծրարը առանձին-առանձին, ինչպես նաև լինելով ճնշված վիճակում, քվեատուփի վերահսկողը, ով սոսնձում էր դրոշմանիշերը քվեաթերթիկների վրա, կոպտորեն նրան ասաց՝ վերադառնալ և դնել քվեաթերթիկը ծրարի մեջ: Կինը վերադարձավ վերահսկիչի մոտ ծրարով, բայց քվեարկության ծրարի անկյուններից քվեաթերթիկը չէր երևում: Վերահսկիչը կրկին զայրացավ, ասելով, որ ինքը չի կարող փակցնել դրոշմանիշը: Կինը կրկին հետ վերադարձավ շտկելու համար թերթիկը ծրարի մեջ, այնպես որ այն դուրս գար ծրարի ծայրից: Սակայն երրորդ փորձը նույնպես ձախողվեց, ըստ երևույթին, սկզբում ճմրթված քվեաթերթիկը չէր ուզում զիջել: Կին ընտրողը արդեն վախեցած էր, նրա աչքից նույնիսկ արցունք հոսեց: Վերահսկիչը էլ ավելի զայրացած, կրկին ուզում էր նրան հետ ուղարկել: Այստեղ ընտրողին օգնության է գալիս ընտրատարածքում լիազորված անձը, ասելով նախագահին, որ նա լրացուցիչ քվեաթերթիկ և ծրար տա ընտրողին: Կինը քվեարկեց արդեն ամեն ինչ ճիշտ անելով և հեռացավ ընտրատեղամասից:
Իհարկե նախընտրական շրջանում Հայաստանում տեղեկացնում էին ընտրողներին բոլոր մանրամասների մասին, որոնք անհրաժեշտ էր պահպանել ընտրությունների ժամանակ, սակայն ինչպես ցույց տվեցին ընտրությունները, տարբեր մանրամասներով լի ընտրական պրոցեսը շատ բարդ էր ընտրողի, ինչպես նաև հանձնաժողովի համար:
Քանի որ կային ընտրատեղամասեր, որոնք ամբողջ օրվա ընթացքում լի էին ընտրողներով և հերթերով, նույնիսկ 20:00-ից հետո, երբ ընտրատեղամասերը փակեցին, որոշ հանձնաժողովներ սպասարկում էին ևս 30-40 ընտրողի: Ամբողջ Հայաստանով մեկ ապրիլի 2-ին գործում էր 13 ընտրատարածք և 2009 ընտրատեղամաս: Սակայն ընտրությունների պատկերը ցույց տվեց, որ հաշվարկները սխալ էին արվել, կամ էլ հնարավոր է հաշվի չեն առնվել բոլոր մանրամասները, ընտրողների առավելագույն քանակի համար 1 ընտրատեղամաս:
Ընտրության արդյունքները
Հայաստանում ընտրություններին մասնակցել է չորս դաշինք և հինգ կուսակցություն: Կուսակցություններն են. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Ազատ դեմոկրատներ», «Հայկական Վերածնունդ», Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Կոմունիստական կուսակցություն: Դաշինքներ. «Ելք», «Ծառուկյան», «Օհանյանը-Րաֆֆի-Օսկանյան», Հայ Ազգային կոնգրես, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ-Կոնգրես):
Հայաստանի Խորհրդարան, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, ընկել են Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Հայաստանի Ազգային ժողովը կազմված կլինի 105 անդամներից, որոնցից 55 պատգամավորներ հանրապետականներից, 30-ը` «Ծառուկյան» դաշինքից, 9-ը «Ելքից» և 7-ը՝ «Դաշնակցությունից», ինչպես նաև 4 ներկայացուցիչներ Հայաստանի ազգային փոքրամասնություններից, որոնցից 3-ը կմիանան Հանրապետական կուսակցությանը, իսկ 1-ը «Ծառուկյան»-ին:
Ընտրողների տրամադրվածությունը
Երևանի բնակիչները, գալով ընտրություններին, որևէ գլոբալ փոփոխություններ չէին ակընկալում:
«Ես իմ ընտրությունը արել եմ 20 տարի առաջ: Ոչ մի կառավարություն չի կարող մարդկանց համար անել ինչ-որ լավ բան: Նրանք ավելի վատ բաներ են անում քան լավ: Միայն խոստանում են բոլորը, ես նման խոստումներ շատ եմ լսել: Ես չեմ մասնակցի ընտրություններին»,- ասաց Դավթաշեն շրջանի միջին տարիքի մի տղամարդ:
Կինը, ով չցանկացավ ներկայանալ, շտապում էր ընտրատեղամաս:
«Ես ընտրում եմ ամենա գլխավորը` խաղաղություն: Մեր հայրենիքին հարկավոր է միայն խաղաղություն: Մենք ունենք երիտասարդ տղաներ, ես ընտրում եմ ի օգուտ այդ տղաների: Ես չէի հետևում նախընտրական քարոզարշավին, շատ բան չգիտեմ, ով ինչ է խոստացել, բայց երիտասարդներին հարկավոր է ավելի շատ հնարավորություն տալ»:
Ընտրողը, ում կարծես ընտրությունները չէին վերաբերում, ասաց.
«Ինչ ընտրություններ: Արդեն ամեն ինչ որոշված է: Ես ժամը 19:50 կգնամ, իմանալու թե, ով է քվեարկել իմ փոխարեն: Ես ոչինչ չեմ ակընկալում այս ընտրություններից»:
Դավթաշենի ընտրատեղամասից մեկում անցկացվում էր Еxit poll, որը անցկացրել է Baltic Surveys/The Gallup Organization-ը: Ըստ կատարված հարցումների, մարդիկ չէին պատասխանում, հեռանում էին պատճառաբանելով թե «ժամանակ չկա», «ես չգիտեմ»: Ըստ 11:30 տվյալների, հարցմանը մասնակցել է 80 ընտրող, սակայն հարցերին պատասխանել են միայն երկուսը: