Տնտեսություն 10 Մայիսի, 2021 • Ֆերմերները հնարավորություն կունենան վարձակալած հողամասերը գնել 25% զեղչով

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ երկար տարիների ընթացքում վարելահողեր մշակող ֆերմերները հնարավորություն կունենան վարձակալած հողատարածքները գնել 25% զեղչով:

Համապատասխան որոշումը, ըստ Թուրնավայի, ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

«Այսօր կառավարությունը շատ կարևոր որոշում է կայացրել, որը անկասկած կուրախացնի հողամասեր վարձակալող ֆերմերներին:

Առաջին հերթին դա ֆերմերներին հնարավորություն կտա օգտվել հողամասը գնելու, այն մշակելու իրավունքից և ներգրավել ավելի շատ բանկային ֆինանսավորում, մասնավոր ներդրումներ, ինչպես նաև օգտագործել պետական ծրագրերի լայն շրջանակը», — հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով՝ Վրաստանում մոտ 2000 հողամաս վարձակալող կա:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝