Այսօր, ըստ ՎԱԲ-ի տվյալների, լարին արժեզրկվել է բոլոր արտարժույթների նկատմամբ, բացառությամբ երեքի՝ 100 ռուբլին թանկացել է ավելի քան 17 թեթրիով: Ամերիկյան դլարը նույնպես թանկացել է, բայց ընդամենը 0.5 թեթրիով:

Լարիի պաշտոնական փոխարժեքը.

1 դոլարը՝ 3,0384 լարի,
1 եվրոն՝ 3,1982 լարի,
100 ռուբլին՝ 4,5346 լարի։

Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում մայիսի 5-ի առավոտյան 1000 ռուբլին կարելի է գնել 42 լարիով, վաճառել՝ 39 լարիով, իսկ 100 դոլարը կարելի է գնել 304 լարիով, վաճառել՝ 303,5 լարիով։

Լարիի փոխարժեքն այսօր ցույց է տալիս, որ լարին զիջել է դիրքերը Վրաստանում փոխանակվող գրեթե բոլոր արտարժույթների նկատմամբ։ Միայն հայկական դրամը, շվեդական ֆրանկը և մոլդովական լեյը, հակառակը՝ էժանացել են, իսկ եթե վերջին երկուսը 1 թեթրիից պակաս են արժեզրկվել, ապա 1000 հայկական դրամը՝ ավելի քան 13 թեթրիով։ Ինչ վերաբերում է լարիի արժեզրկմանը , բոլոր օտարերկրյա արժույթները թանկացել են Վրաստանում առավելագույնը 4 թեթրիով, իսկ 100 ռուսական ռուբլին թանկացել է ավելի քան 17 թեթրիով: