Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու:

Նախագահի մամլո քարտուղար Էկա Միշվելաձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահը կմասնակցի «Միջազգային հարաբերությունների ապագան: Շահերը և իշխանությունը» հինգերորդ միջազգային ֆորումին, և ելույթ կունենա ավելի քան 50 երկրների ներկայիս և նախկին համաշխարհային ղեկավարների առջև:

«Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին», – հայտարարել է Էկա Միշվելաձեն:

Լուսինե Աստոյան