Այսօր, երեխաների ծնողները, ովքեր հաճախում են կարատեի մասնավոր բաժին դիմել են Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահին խնդրանքով՝ տարածք տրամադրել պարապմունքների համար:
Գարիկ Մահտեսյանի որդին հաճախում է մարզիչ Մաքսիմ Արզումանյանի մոտ, որի բաժինը չի մտնում շրջանի սպորտային բաժնի մեջ և համարվում է մասնավոր ու վճարովի:
«Մեր երեխաները տեղ չունեն մարզվելու, մեր խնդրանքն է, որպեսզի հատկացնեն տարածք մարզումների համար», – ասում է Գարիկ Մահտեսյանը:
Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շրջանը այս տարի հնարավորություն չունի բացել ևս մեկ սպորտային բաժին և տալ աշխատավարձ մարզչին, իսկ ինչ վերաբերում է պարապմունքի տեղին, գործնականում հնարավոր է գտնել ազատ տարածք, բայց մարզիչը պետք է վարձակալի այն ու վճարի վարձավճարի գումարը: Ներկա պահին, Նինոծմինդայի շրջանում գործում են երկու կարատեի բաժին, իսկ Մաքսիմ Արզումանյանի բաժինը մասնավոր է:
Բորիս Ղարսլյան
Նման նյութեր:
Երեկ՝ փետրվարի 23-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 13-րդ երեխան է:
24.02.2021 | Հասարակություն
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ից 16:00 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի շրջանի՝ Ժդանովական, Օրլովկա, Սպասովկա և շրջակա գյուղերը…
24.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 23-ին, Նինոծմինդայում բացվեց «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ևս մեկ գրասենյակ: Բացմանը մասնակցում էին Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցու հոգևորականները:
23.02.2021 | Հասարակություն
Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը, բարդ օդերեւութաբանական պայմանների (բուք եւ անբավարար տեսանելիություն) պատճառով Կոդ-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր…
23.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 671, որից 328-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
19.02.2021 | Հասարակություն
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 13:30-ից 16:30 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի շրջանի՝ Մեծ Գոնդուրա, Ջիգրաշեն, Ղուլալիս և Նամզարա…
19.02.2021 | Հասարակություն
2021 թվականի հունվարին, 200 խոր/մ-ից պակաս բնական գազ օգտագործած Ջավախքի բաժանորդների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2,64% -ով: Պետությունն այդ ծախսերը մարում է կոմունալ…
18.02.2021 | Հասարակություն
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի հատման կետում տեղի ունեցած վթարից հետո, որը խլեց 40-ամյա կնոջ կյանքը, երեկ՝ փետրվարի 11-ին, տեղադրվել են ճանապարհային նշաններ: Ի՞նչ պատճառով են…
12.02.2021 | Հասարակություն