Ախալքալաքի Մեծահասակների կրթական կենտրոնը, LAG-ի (Տեղական զարգացման խումբ) ֆինանսավորմամբ` ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում, իրականացրեց «Սամցխե-Ջավախքի մշակութային ժառանգության պահպանում» նախագիծը: Նախագիծը սոցիալական էր, և նպատակն էր զբոսաշրջության զարգացումը և Սամցխե-Ջավախքի ձեռագործության վերականգնումը։
Դրամաշնորհի չափը կազմել է 17 200 լարի, որից 3000-ը՝ ինքնաֆինանսավորումն է, մնացածը՝ դրամաշնորհը։
Դրամաշնորհի գումարով կազմակերպությունը գնել է կարի մեքենաներ և ջուլհակի հաստոց։
Գորգագործությունը հեշտ է սովորել, բայց դա շատ աշխատատար գործ է։ Մեծահասակների կրթական կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեի խոսքով, շատերը գալիս են, զգում գործընթացի բարդությունն ու հեռանում։
Գորգագործական խմբակն այլևս չի գործում ֆինանսական դժվարությունների պատճառով, ուսուցումն անցյալ տարի անցկացվել է։
«Գորգագործությունն այնքան էլ տարածված չէ հասարակության շրջանում, մենք որպես մշակութային ժառանգություն, ցանկանում էինք հանրահռչակել այն, կային ցանկացողներ, բայց այնպիսի տարածվածություն, որքան մենք էինք սպասում չեղավ»,- ասում է Շորենա Թեթվաձեն։
Կենտրոնն այժմ ունի ձեռագործության խմբակ։ Այնտեղ սովորում է 10-15 հոգի։
Ձեռագործության և գորգագործության աշակերտների աշխատանքները Կենտրոնի կողմից ցուցադրվել են Թբիլիսիի և Ախալցիխեի տարբեր ցուցահանդեսներում: Շատ բան վաճառվել է։