Սամցխե-Ջավախքում վերականգնում են Մեսխեթի վազի հնագույն սորտերը` 2017թ.-ին այս տարածաշրջանի բնակիչները 16-րդ դարից մինչ հիմա առաջին անգամ կանցկացնեն խաղողի բերքահավաք (Ռթվելի):
Սամցխե-Ջավախքի խաղողի այգիների վերականգնման գաղափարը պատկանում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը: ՍՊԸ «Վարձիայի դարավանդները» արդեն բաժանել են մեսխեթական խաղողի այգիները 12 հա հողատարածքի:
2016 թ.-ին, 5 հա հողատարածքի վրա տնկվել է 17 մեսխեթական սորտերի 14 հազար վազի տունկ: Այս տարի նախատեսվում է տնկել ևս 8 հազար տունկ:
«Ռթվելին նախատեսվում է անցկացնել 2017 թ.-ին, սա առաջին դեպքն է Մեսխեթում վերջին չորս դարերի ընթացքում», – ասված է հայտարարության մեջ:
Իր «Վրացական թագավորության բնութագրությունը» աշխատությունում աշխարհագրագետ և պատմաբան Վախուշտի Բատոնիշվիլին գրում է, որ Ջավախքում խիստ կլիմայական պայմանների պատճառով գինեգործությունը թերզարգացած էր, բայց բացառություն էր համարվում Խիզաբավրա գյուղը, որը գտնվում էր Քուռ գետի կիրճի երկայնքին: Հենց այստեղ դարավանդների վրա տեղակայված էին մեսխեթի խաղողի այգիները, որոնք ավերվել էին 16-րդ դարում, թուրքական ներխուժումների արդյունքում: Նախագծի համաձայն 2018 թ.-ին Մեսխեթի դարավանդները պետք է ամբողջությամբ վերականգնվեն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մեսխեթում Քուռի կիրճերում շագանակագույն անտառային և ալյուվիալ-կրային հողերը հարմար են շամպայնի սորտերի խաղողի վազերի աճեցման համար:
Մեսխեթին – Վրաստանի պատմա-մշակութային տարածաշրջանն է: Այս տարածքի մեծ մասը պահպանվել է Վրաստանի սահմանում, մի մասը պատկանում է Թուրքիային:
Նյութը` Business Грузия: